ԵՄ դիտորդների առաքելությունը կարող է վտանգ դառնալ հարաբերությունների կարգավորման համար․ Ադրբեջանի խոսնակ
ԵՄ առաքելություն Հայաստան ուղարկելը կարող է խոչընդոտել Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին, ասել է Ադրբեջանի Միլլի Մեջլիսի (խորհրդարանի) խոսնակ Սահիբա Գաֆարովան։
«ԵՄ դիտորդական առաքելության քողի տակ արտաքին ուժեր ուղարկելը Հայաստան՝ Ադրբեջանի հետ սահմանին, և դրանց չարաշահումը կարող է վտանգ դառնալ հարաբերությունների կարգավորման գործընթացի համար և դրանից պետք է խուսափել»։
Նա նշել է, որ իր այս դիրքորոշումը Հայաստանում Ադրբեջանի հետ սահմանին Եվրամիության դիտորդական առաքելության տեղակայման առնչությամբ Ռուսաստանում կայացած հանդիպումների ժամանակ ևս հայտնել է:
Շաբաթվա սկզբին Մոսկվայում Գաֆարովայի հետ հանդիպման ժամանակ էր Ռուսաստանի Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը պնդել, թե «Եվրախորհրդարանի և ԵԽԽՎ ներգրավումը ղարաբաղյան հակամարտության լուծմանը նոր խնդիրներ կստեղծի»:
Նմանատիպ հոդվածներ
Միրզոյանի հայտարարությունը՝ Չավուշօղլուի հետ հանդիպումից հետո
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի մամուլի համար հայտարարությունը Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպման արդ...
ԱՄՆ-ից մեկնաբանել են Միրզոյանի այցը Թուրքիա
ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը ճեպազրույցի ժամանակ մեկնաբանել է ՀՀ ԱԳ նախարարի այցը Թուրքիա։ «Ես ինձ իրավուն...
Այսօր Հայաստան է ժամանելու 100 դիտորդ, այդ թվում՝ 8 ժանդարմ և 15 գերմանացի ոստիկան
ԵՄ երկրներից այսօր Հայաստան է ժամանելու մոտ 100 դիտորդ, այդ թվում՝ ֆրանսիական ժանդարմերիայի 8 սպա (նրանք գտնվում են ՆԳՆ-...
Դատարանը բավարարել է ՀՀ ՊՆ նախկին նախարար Վիգեն Սարգսյանին կալանավորելու միջնորդությունը
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանին կալանավորելու միջնոր...