ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արտակարգ դրություն Նոր Զելանդիայում

Նոր Զելանդիայի կառավարությունը երկրում «արտակարգ դրություն» է հայտարարել Գաբրիել ցիկլոնից հետո։ Ցիկլոնը ջրհեղեղների ու սողանքների պատճառ է դարձել։ Էլեկտրաէներգիայից զրկվել է 225 հազար մարդ։ Ցիկլոնը առաջացրել է քամու ուժգնացում մինչև 140 կմ/ժ արագություն։

 

Զոհվել է 5 մարդ, ավելի քան 3,5 հազարն անհետ կորած է համարվում։

 

Նոր Զելանդիայի պատմության մեջ երրորդ անգամ հայտարարվել է արտակարգ դրություն։