Ռուսները փոխել են մարտավարությունը. Զելենսկու աշխատակազմի ղեկավարը բացահայտել է` որն է այն
Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը խոսել է երեկվա հրթիռային հարձակման ժամանակ ռուս զինվորականների մարտավարության փոփոխության մասին։
Նրա խոսքով՝ ռուսական զինված ուժերը սկսել են կեղծ թիրախներ օգտագործել՝ մոլորեցնելու Ուկրաինայի հակաօդային պաշտպանությանը։
«Ռուսները որոշակիորեն փոխել են մարտավարությունը։ Նրանք ակտիվ հետախուզություն են իրականացնում, կեղծ թիրախներ են օգտագործում»,- գրել է Երմակը Telegram-ի իր ալիքում։
Նրա խոսքով, չնայած դրան, ուկրաինական հակաօդային պաշտպանության համակարգը հաղթահարել է թիրախների մեծ մասը։
Նա խոստովանել է, որ ռուսական բանակը կարողացել է խոցել թիրախները երկրի հյուսիսային և արևմտյան հատվածներում, ինչպես նաև Դնեպրոպետրովսկի և Կիրովոգրադի շրջաններում։
Փետրվարի 16-ի գիշերն Ուկրաինայի ամբողջ տարածքում օդային տագնապ է հայտարարվել։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները փետրվար...
ԱՄՆ-ն իր տարածքում թռչող չինական աերոստատ է խոցել. Reuters
ԱՄՆ-ը շաբաթ օրը չինական աերոստատ է խոցել, երբ այն թռչելիս է եղել երկրի հարավարեւելյան ափով, հայտնում է Reuters-ը՝...
ՌԴ-ում գրանցվել է հերթական առեղծվածային մահը. հայտնաբերվել է բարձրաստիճան պաշտոնյայի մարմին
Սանկտ Պետերբուրգում մահացած են գտել Ռուսաստանի պաշտպանության նախարարության Արևմտյան ռազմական շրջանի ֆինանսական բաժնի պետ...
ՌԴ-ն սկսել է «ԹրԱՄՓ» ԱԹՍ-ների փորձարկումները
Ռուսաստանում սկսվել են ԹրԱՄՓ (ТрАМП ) տրանսպորտային անօդաչու թռչող սարքի ցամաքային փորձարկումները. առաջի...