Փարիզում կկայանա Ֆրանսիա-Հայաստան առաջին տնտեսական գագաթնաժողովը․ կգործուղվի Քերոբյանը
Հայաստանի պատվիրակությունը Փարիզում կմասնակցի Ֆրանսիա-Հայաստան առաջին տնտեսական գագաթնաժողովին և միջազգային գյուղատնտեսական ցուցահանդեսին (SIA)։ Տեղեկությունը հրապարակվել է կառավարության էլեկտրոնային կառավարման հարթակում։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշման համաձայն` փետրվարի 23-25-ը Ֆրանսիայի Հանրապետություն (Փարիզ) կգործուղվեն ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, նրա տեղակալներ Նարեկ Տերյանն ու Անի Իսպիրյանը, ինչպես նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարության միջազգային համագործակցության վարչության պետ Արմեն Այվազյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարության միջազգային համագործակցության վարչության երկկողմ և բազմակողմ համագործակցության բաժնի գլխավոր մասնագետ Աստղիկ Ալեքսանյանը։
Փարիզից վերադառնալուց հետո ՀՀ էկոնոմիկայի նախարարը եռօրյա ժամկետում պետք է գործուղման արդյունքների մասին հաշվետվություն ներկայացնի ՀՀ վարչապետի աշխատակազմ և արտաքին գործերի նախարարություն։
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ-ից մեկնաբանել են Միրզոյանի այցը Թուրքիա
ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը ճեպազրույցի ժամանակ մեկնաբանել է ՀՀ ԱԳ նախարարի այցը Թուրքիա։ «Ես ինձ իրավուն...
Միրզոյանի հայտարարությունը՝ Չավուշօղլուի հետ հանդիպումից հետո
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի մամուլի համար հայտարարությունը Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպման արդ...
Այսօր Հայաստան է ժամանելու 100 դիտորդ, այդ թվում՝ 8 ժանդարմ և 15 գերմանացի ոստիկան
ԵՄ երկրներից այսօր Հայաստան է ժամանելու մոտ 100 դիտորդ, այդ թվում՝ ֆրանսիական ժանդարմերիայի 8 սպա (նրանք գտնվում են ՆԳՆ-...
Դատարանը բավարարել է ՀՀ ՊՆ նախկին նախարար Վիգեն Սարգսյանին կալանավորելու միջնորդությունը
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանին կալանավորելու միջնոր...