ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գերմանիայում ահաբեկիչները հրկիզել են Թուրքիայում երկրաշարժից տուժածների համար հավաքված մարդասիրական օգնությունը
Գերմանիայում ահաբեկիչները հրկիզել են Թուրքիայում երկրաշարժից տուժածների համար հավաքված մարդասիրական օգնությունը: Այս մասին հայտնում է հայտնում է IHA լրատվականը։
Ըստ տեղեկությունների՝ հարձակումը տեղի է ունեցել փետրվարի 13-ի գիշերը, կրակը մարել է 30 հրշեջ։ Հավաքված ողջ օգնությունը ոչնչացվել է հրդեհի ժամանակ։
Ինչպես հաղորդվում է, գերմանացիների կողմից հավաքված մարդասիրական օգնության բեռը տեղադրվել է Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիայի Մարլ քաղաքի սուպերմարկետի շենքում։ Անհայտ անձինք այրել են երկրաշարժից տուժածների համար նախատեսված իրերը։ Վնասվել է նաև սուպերմարկետի շենքը։
Ոստիկանության ներկայացուցիչն ասել է. «Այս պահին մենք ոչինչ չենք կարող ասել հրդեհի պատճառների մասին։ Հետազոտվում են տեսախցիկների ֆիքսված կադրերը։ Կադրերում մենք տեսնում ենք, թե ինչպես են երկու հոգի հանել Թուրքիայի դրոշն ու նետել կրակի մեջ»։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իրանում փոխհրաձգություն է տեղի ունեցել ցուցարարների և ուժայինների միջև
Իրանի Դեհլորան քաղաքում փոխհրաձգություն է տեղի ունեցել ցուցարարների և Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ուժգին պայթյուն թուրք նախարարի ոտքերի առաջ
Թուրքիայի առողջապահության նախարարության ղեկավարի մոտ ածուխ է պայթել ու բռնկվել, երբ նա երկրաշարժի գոտում խոսում էր բժիշկ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արտակարգ դրություն Նոր Զելանդիայում
Նոր Զելանդիայի կառավարությունը երկրում «արտակարգ դրություն» է հայտարարել Գաբրիել ցիկլոնից հետո։ Ցիկլոնը ջրհեղեղների ու ս...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կայարանից մարդիկ են տարհանվել․ պայթուցիկներ են հայտնաբերվել․ ՌԴ
Մոսկվայի Կուրսկի երկաթուղային կայարանում ձերբակալվել է մի տղամարդ։ Նրա մոտ հայտնաբերվել է պայթուցիկների մի ողջ արս...