Քաղաքականություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ամեն ինչ կանենք՝ կարճ ժամանակահատվածում Մարգարայի կամուրջը կարողանանք գործարկել․ Սերդար Քըլըչ

Հայաստանն ու Թուրքիան համաձայնություն են ձեռք բերել նոր թափ հաղորդել հայ-թուրքական սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար բացելու աշխատանքներին: «Արմենպրես»-ի թղթակցի հարցին ի պատասխան՝ այս…

Հայաստանն ու Թուրքիան համաձայնություն են ձեռք բերել նոր թափ հաղորդել հայ-թուրքական սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար բացելու աշխատանքներին:

 

«Արմենպրես»-ի թղթակցի հարցին ի պատասխան՝ այս մասին ասել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման բանակցություններում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը:

 

«Ինչ վերաբերում է երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանը բացելուն, մեր նախարարն էլ ելույթի ընթացքում նշեց, որ համաձայնություն են ձեռք բերել այս խնդրի շուրջ աշխատանքներին նոր թափ հաղորդել։ Երկու նախարարները համաձայնության են եկել, հնարավորինս ամեն ինչ կանենք, որ կարճ ժամանակահատվածում, արագ կերպով Մարգարայի կամուրջը կարողանանք գործարկել»,- ներկայացնելով Անկարայում Հայաստանի և 

Թուրքիայի արտաքին գործերի նախարարների հանդիպման արդյունքներն՝ ասաց Թուրքիայի հատուկ ներկայացուցիչը։

 

Նա նաև վստահություն է հայտնել, որ վերջին շրջանի քայլերն առաջիկայում հարաբերությունների կարգավորման գործընթացում դրական ազդեցություն կունենան։

Նմանատիպ հոդվածներ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Նայեք, անբարոյականներ են». Թաթոյանը ադրբեջանցիների իրական մտադրությունների մասին հերթական տեսանյութն է հրապարակել

Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի հիմնադիր, Հայաստանի նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250