ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Նայեք, անբարոյականներ են». Թաթոյանը ադրբեջանցիների իրական մտադրությունների մասին հերթական տեսանյութն է հրապարակել
Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի հիմնադիր, Հայաստանի նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է մի տեսանյութ։
Ըստ նրա, այն բազմաթիվ ապացույցներից հերթականն է, որ ցույց է տալիս արդեն 2 ամսից ավելի Արցախը Հայաստանին ու աշխարհին կապող միակ ճանապարհը փակած Ադրբեջանի կառավարության «էկոակտիվիստ» գործակալների իրական մտադրությունները:
«Նրանք վիրավորում են Արցախի բնիկ ժողովրդին` հայ ժողովրդի անբաժանելի մասին, հրճվում են ճանապարհը փակելու առթիվ. սա է նրանց իրական վերաբերմունքը:
Սա 2022թ. դեկտեմբերի 14-ի` ճանապարհը փակելու 2-րդ օրվա տեսանյութ է:
Այս տեսանյութը ևս ներառվել և վերլուծվել է առաջիկայում հրապարակվելիք զեկույցում, որտեղ ապացույցներով բացահայտված են բազմաթիվ «էկոակտիվիստներ»»,-մանրամասնում է նախկին ՄԻՊ-ը։
Նմանատիպ հոդվածներ
Միրզոյանի հայտարարությունը՝ Չավուշօղլուի հետ հանդիպումից հետո
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի մամուլի համար հայտարարությունը Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպման արդ...
ԱՄՆ-ից մեկնաբանել են Միրզոյանի այցը Թուրքիա
ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը ճեպազրույցի ժամանակ մեկնաբանել է ՀՀ ԱԳ նախարարի այցը Թուրքիա։ «Ես ինձ իրավուն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շնորհակալություն Հայաստան․ Քըլըչը տեսանյութ է հրապարակել
Շնորհակալություն Հայաստան: Հայաստանի կողմից Թուրքիային հումանիտար օգնության հերթական խմբաքանակը տեղ է հասել: Հիշեցն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ամեն ինչ կանենք՝ կարճ ժամանակահատվածում Մարգարայի կամուրջը կարողանանք գործարկել․ Սերդար Քըլըչ
Հայաստանն ու Թուրքիան համաձայնություն են ձեռք բերել նոր թափ հաղորդել հայ-թուրքական սահմանը երրորդ երկրների քաղաքացիների...