Ռուբինյանն ամփոփել է Անկարայում Հայաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարների հանդիպման արդյունքները
Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման բանակցություններում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանն ամփոփել է Անկարայում Հայաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների հանդիպման արդյունքները: Այս մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը
Ռուբեն Ռուբինյանն ընդգծել է, որ հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել վերականգնել Անիի կամուրջը: «Այսօր ես և Արարատ Միրզոյանն այցելել ենք Անկարա և հանդիպել ենք Թուրքիայի արտաքին գործերի նախարարին: Այնտեղ ֆիքսվեց, որ համատեղ ջանքերով կվերականգնվի Անիի կամուրջը, որի մի մասը գտնվում է Հայաստանում, մյուս մասը Թուրքիայում»,- ասել է Ռուբինյանը:
Անդրադառնալով Մարգարայի կամրջի հարցին՝ Ռուբինյանն ընդգծել է, որ արդեն փորձով ապացուցվել է, որ այդ կամուրջը նորմալ վիճակում է՝ շեշտելով, որ Անկարայում հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել այս ուղղությամբ գործընթացն արագացնելու վերաբերյալ:
Հարցին՝ նախանշված ե՞ն, թե առաջիկայում ինչ հանդիպումներ են լինելու, Ռուբինյանը պատասխանեց. «Ոչ, այս պահին ոչ»:
Իսկ հարցին՝ Հայաստանի և Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականների առաջիկա հանդիպումների հետ կապված փոխայցելություններ կլինե՞ն, թե՞ ոչ, Ռուբինյանն ասել է, որ այս պահին նման պայմանավորվածություններ չկան:
Նմանատիպ հոդվածներ
Միրզոյանի հայտարարությունը՝ Չավուշօղլուի հետ հանդիպումից հետո
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի մամուլի համար հայտարարությունը Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպման արդ...
ԱՄՆ-ից մեկնաբանել են Միրզոյանի այցը Թուրքիա
ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը ճեպազրույցի ժամանակ մեկնաբանել է ՀՀ ԱԳ նախարարի այցը Թուրքիա։ «Ես ինձ իրավուն...
Այսօր Հայաստան է ժամանելու 100 դիտորդ, այդ թվում՝ 8 ժանդարմ և 15 գերմանացի ոստիկան
ԵՄ երկրներից այսօր Հայաստան է ժամանելու մոտ 100 դիտորդ, այդ թվում՝ ֆրանսիական ժանդարմերիայի 8 սպա (նրանք գտնվում են ՆԳՆ-...
Դատարանը բավարարել է ՀՀ ՊՆ նախկին նախարար Վիգեն Սարգսյանին կալանավորելու միջնորդությունը
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանին կալանավորելու միջնոր...