Քաղաքականություն

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Թուրքիայի Ադըյաման քաղաք

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Թուրքիայի Ադըյաման քաղաք
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Թուրքիայի Ադըյաման քաղաք, որտեղ որոնողափրկարարական աշխատանքներ են իրականացնում հայ փրկարարները: Ինչպես…

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Թուրքիայի Ադըյաման քաղաք, որտեղ որոնողափրկարարական աշխատանքներ են իրականացնում հայ փրկարարները:

 

Ինչպես հաղորդում  է «Արմենպրես»-ի թղթակիցը, օդանավակայանում ՀՀ ԱԳ նախարարին դիմավորել է Ադըյամանում միջազգային որոնղափրկարարական խմբերի աշխատանքները համակարգող, դիվանագետ Ջերեն Յազգանը:

 

Ջերեն Յազգանի հետ առանձնազրույց ունենալուց հետո Արարատ Միրզոյանը կհանդիպի Ադըյամանում որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնող հայ փրկարարների հետ:

 

Աղետի գոտում ՀՀ ԱԳ նախարարին կուղեկցի Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման բանակցություններում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը:

 

 

[2cd7b1c924d940bed7b278622cdaddb5.jpg]

[a43574191bcff77d53e8bc2280d2088e.jpg]

[4c273c1536e22fd9b762043523846d9f.jpg]

[a500f5263e10cee5af0de2549a7a5309.jpg]

[a74b9213fbe4fd3e8985ff804677216d.jpg]

[363b97cf7adec504525086dbeb1c5925.jpg]

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250