ԱՄՆ դեսպանատնից հերքում են ԻՊ-ի զինյալների հավաքագրման մասին ՌԴ-ի պնդումները
Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանատունը, ի պատասխան 24News-ի հարցման, հերքել է Ռուսաստանի Դաշնության Արտաքին հետախուզական ծառայության (ԱՀԾ) այն հայտարարությունը, ըստ որի՝ իր ունեցած տվյալների համաձայն՝ ամերիկյան բանակը հավաքագրում է ահաբեկչական «Իսլամական պետության» զինյալներին ՌԴ և ԱՊՀ տարածքում ահաբեկչություններ իրականացնելու համար։ Ներկայացնում ենք ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան պատասխանն ամբողջությամբ։
«Բացարձակապես կեղծ հայտարարություն է։ Ռուսաստանը վաղուց ի վեր շրջանառում է անհեթեթ պնդումներ ԻՊ-ին ԱՄՆ աջակցության վերաբերյալ նույնիսկ դեռ այն ժամանակներից, երբ Միացյալ Նահանգներն ակտիվ ու հաջող ռազմական գործողություններ էր իրականացնում արևելյան Իրաքում ԻՊ-Խորասանի ապաստարանների ուղղությամբ։ Այսօրինակ ապատեղեկատվության շարունակումը չպետք է որ զարմացնի որևէ մեկին», - ասված է մեկնաբանությունում։
Նմանատիպ հոդվածներ
«Ունենք համաձայնություն վերանորոգել Անիի կամուրջը». Միրզոյանի և Չավուշօղլուի հայտարարությունները
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն նշանակալի է համարել հայ գործընկեր Արարատ Միրզոյանի այցը Անկարա աղետալի երկր...
Փաշինյանը` Անիի կամրջի հնարավոր բացման մասին
Հայ–թուրքական սահմանին գտնվող Անիի կամրջի հնարավոր բացմանը Հայաստանում նախապես պատրաստվել էին։ Այս մասին այսօր ՀՀ կառավա...
Փաշինյանն ու Ալիևը կմեկնեն Մյունխեն. նախատեսվո՞ւմ է արդյոք հանդիպում
Նախատեսվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը Մյունխենի անվտանգության համաժողովին։ Նախատեսված են մի շարք երկ...
Ի՞նչ են պայմանավորվել Միրզոյանն ու Չավուշօղլուն. մեկնարկել է մամուլի ասուլիսը
Անկարայում մեկնարկել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավ...