Միասին մենք օվկիանոս ենք․ Քըլըչը կիսվել է Ռուբինյանի գրառմամբ և հավելում արել
Թուրքիա-Հայաստան կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը Twitter-ի իր էջում տարածել է Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի գրառումը, որ հայ փրկարարները ևս երկու կնոջ են փրկել:
«Առանձին մենք մեկ կաթիլ ենք, միասին մենք օվկիանոս ենք։ Սա այն օրն է, երբ մենք բոլորս, մի կողմ դնելով մեր էթնիկ պատկանելությունը, ազգությունը, կրոնը, որպես նույն Աստծո զավակներ որոշեցինք շարունակել ցուցաբերել մարդասիրության և մարդկային համերաշխության ամենաբարձր մակարդակը։ Աստված օրհնի բոլորիդ»,- հավելել է Քըլըչը։
Մեկ այլ գրառմամբ դիվանագետը նշել է․ «Որտե՞ղ է աշխարհը, թուրք ժողովուրդը, ՀԿ-ները, որտե՞ղ է Թուրքիայի Հանրապետություն պետությունը։ Հայաստանից մինչև Հունաստան, Աղետների և արտակարգ իրավիճակների վարչությունից մինչև Կարմիր մահիկ, դրանից էլ մինչև «Ահբափ» միություն այստեղ են, պետությունն ու ազգը՝ մեծից փոքր՝ իր ողջ ուժով այստեղ է, փորձում է փրկել կյանքեր, բուժել վերքեր։ Առանց գովազդի, առանց «ես» ասելու՝ Թուրքիայի համար»:
Նմանատիպ հոդվածներ
Միրզոյանի հայտարարությունը՝ Չավուշօղլուի հետ հանդիպումից հետո
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի մամուլի համար հայտարարությունը Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպման արդ...
ԱՄՆ-ից մեկնաբանել են Միրզոյանի այցը Թուրքիա
ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը ճեպազրույցի ժամանակ մեկնաբանել է ՀՀ ԱԳ նախարարի այցը Թուրքիա։ «Ես ինձ իրավուն...
Դատարանը բավարարել է ՀՀ ՊՆ նախկին նախարար Վիգեն Սարգսյանին կալանավորելու միջնորդությունը
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանին կալանավորելու միջնոր...
ՊՆ նախկին նախարար Վիգեն Սարգսյանի նկատմամբ ևս հարուցվել է քրեական հետապնդում
2016-2018 թվականների ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Վ.Ս.-ն 2018 թվականի հունվարին Նախարարության հ...