Կանադայի Համայնքների պալատում Ադրբեջանին դատապարտող բանաձև է ընդունվել
Կանադայի Համայնքների պալատի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը միաձայն ընդունել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումը դատապարտող բանաձև: Այս մասին հայտնում է Կանադայի Հայ դատի հանձնախումբը:
Նշվում է, որ միաձայն ընդունվել է պատգամավոր Ստեֆան Բերգերոնի բանաձեւը, որը Ադրբեջանին կոչ է անում անհապաղ բացել Լաչինի միջանցքը, երաշխավորել տեղաշարժի ազատությունը և խուսափել հումանիտար իրավիճակը վատթարացնող գործողություններից։
Հաղորդվում է, որ բանաձեւը կուղարկվի Համայնքների պալատ՝ կառավարությունից պատասխանի պահանջով։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հունվարի 25-ին Կանադայի Համայնքների պալատի արտաքին հարաբերությունների և միջազգային զարգացման մշտական հանձնաժողովը գումարել է երկու առանձին նիստ։
Նմանատիպ հոդվածներ
Վաղը Արարատ Միրզոյանը կմեկնի Թուրքիա, նա և Չավուշօղլուն կհանդիպեն. մանրամասներ
Փետրվարի 15-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կմեկնի Թուրքիա, հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։ Գերատեսչությունից հայտնում են, որ Արա...
Ադրբեջանի ԱԳՆ-ին դուր չի եկել Արմեն Գրիգորյանի հայտարարությունը
Պաշտոնական Բաքուն ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին մեղադրել է «Ադրբեջանի ներքին գործերին անընդունելի միջամտության» մեջ`...
Բլինքենը կմեկնի Թուրքիա, Հունաստան և Գերմանիա
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը փետրվարի 16-22-ը պաշտոնական այցով կմեկնի Գերմանիա, Հունաստան և Թուրքիա, հայտնում է Reut...
Լինելու ենք Հայաստանի և իմ ընկերոջ` Փաշինյանի կողքին
Մյունխենի անվտանգության համաժողովում ունեցած իր ելույթում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ շարունակել...