Հայաստանը ցանկացած պահի պատրաստ է Թուրքիայի հետ սահմանի բացմանը․ ԱԽ քարտուղար
Հայաստանը ցանկացած պահի պատրաստ է Թուրքիայի հետ սահմանի բացմանը և հարաբերությունների կարգավորմանը։
Լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Հայաստանը պատրաստ է ցանկացած պահի սահմանի բացմանը և հարաբերությունների կարգավորմանը։ Պայմանավորվածություն է եղել, որից մեկը՝ Հայաստան և Թուրքիա այցելող երրորդ երկրների քաղաքացիների համար ցամաքային սահմանի բացումն է։ Հայկական և թուրքական կողմը քննարկումներ են անցկացնում, և կշարունակենք աշխատանքն այդ ուղղությամբ` հույս ունենալով, որ դա հնարավորինս շուտ տեղի կունենա»,- ասել է Գրիգորյանը։
2022 թ․ հուլիսի 1-ին Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ, Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը և դեսպան Սերդար Քըլըչը Վիեննայում հանդիպման ընթացքում պայմանավորվել էին հնարավոր ամենասեղմ ժամկետներում Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը հատելու հնարավորություն ապահովել, համապատասխանաբար,
Հայաստան և Թուրքիա այցելող երրորդ երկրների քաղաքացիների համար և որոշել են սկսել այդ ուղղությամբ անհրաժեշտ գործընթացները:
Պայմանավորվել էին նաև հնարավոր ամենասեղմ ժամկետներում մեկնարկել Հայաստան-Թուրքիա ուղիղ օդային բեռնափոխադրումների իրականացումը և որոշել են սկսել այդ ուղղությամբ անհրաժեշտ գործընթացները։ Ավելի ուշ, Թուրքիան վերացրել էր Հայաստանի հետ ուղիղ օդային բեռնափոխադրումների արգելքը։
Նմանատիպ հոդվածներ
Միրզոյանի հայտարարությունը՝ Չավուշօղլուի հետ հանդիպումից հետո
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի մամուլի համար հայտարարությունը Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպման արդ...
ԱՄՆ-ից մեկնաբանել են Միրզոյանի այցը Թուրքիա
ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը ճեպազրույցի ժամանակ մեկնաբանել է ՀՀ ԱԳ նախարարի այցը Թուրքիա։ «Ես ինձ իրավուն...
Դատարանը բավարարել է ՀՀ ՊՆ նախկին նախարար Վիգեն Սարգսյանին կալանավորելու միջնորդությունը
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանին կալանավորելու միջնոր...
Այսօր Հայաստան է ժամանելու 100 դիտորդ, այդ թվում՝ 8 ժանդարմ և 15 գերմանացի ոստիկան
ԵՄ երկրներից այսօր Հայաստան է ժամանելու մոտ 100 դիտորդ, այդ թվում՝ ֆրանսիական ժանդարմերիայի 8 սպա (նրանք գտնվում են ՆԳՆ-...