Էներգետիկ համակարգի գերծանրաբեռնվածության պատճառով Արցախում հաճախացել են հրդեհները
Արցախի կառավարության շրջափակման 65-րդ օրվա տեղեկագրում նշված է՝ էներգետիկ համակարգի գերծանրաբեռնվածության պատճառով հանրապետությունում հաճախացել են հրդեհները:
Վերջին 7 օրվա ընթացքում Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայության հրշեջ փրկարարները կատարել են 5 ելք, տուժել է մեկ քաղաքացի:
Հրապարակվել են նաև վիճակագրական թարմացված տվյալներ.
- 4 երեխա գտնվում է մանկական հիվանդանոցի նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում:
- 10 չափահաս բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 3-ը ծայրահեղ ծանր վիճակում է։
- Արդեն 244 երեխա ծնվել է շրջափակման մեջ:
- Արցախի բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով մոտ 630 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից։
- Մինչ այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 90 հիվանդ՝ համապատասխան բուժում ստանալու համար։
- Ստեղծված տնտեսական բարդ իրավիճակի պատճառով նախնականորեն առնվազն 5100 մարդ կորցրել է աշխատանքը և եկամտի աղբյուրը։
Ավելի քան 25600 տոննա կենսական նշանակության ապրանքներ կմակատարարվեին Արցախ, եթե չլիներ շրջափակումը, որի ընթացքում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ՌԴ խաղաղապահ զորակազմի կողմից մատակարարվել է դրա միայն չնչին մասը:
Նմանատիպ հոդվածներ
Ըստ հրդեհից զոհվածների ծնողների՝ զինվորները տիրապետել են որոշակի ինֆորմացիայի և լիկվիդացվել․ փաստաբան
Փաստաբան Նորայր Նորիկյանը, ով հանդիսանում է Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի զորանոցում բռնկված հրդեհից զոհվածների ծնողներ...
Դատախազության միջնորդության հիման վրա անվավեր են ճանաչվել ապօրինի ձեռք բերված վարորդական վկայականները
Գլխավոր դատախազությունը 2022 թվականի հոկտեմբերի 21-ին տեղեկացրել էր, որ Հակակոռուպցիոն դատարանը 28 անձի վերաբերյալ կայաց...
Թուրքիայում շարունակվում են անբարեխիղճ կառուցապատողների ձերբակալությունները
Թուրքիայում շարունակվում են հետաքննությունները անբարեխիղճ կառուցապատողների նկատմամբ՝ երկրում տեղի ունեցած ավերիչ երկրաշա...
Բարսելոնայում իրավապահները գտել են մարիխուանա պարունակող կոնֆետ
Բարսելոնայում իրավապահները գտել են մարիխուանա պարունակող կոնֆետի արտադրության լաբորատորիա։ Նման քաղցրավենիքնե...