ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Անգլիան և Ֆրանսիան բաժանող մթնոլորտում աստերոիդ է պայթել
1 մետր տրամագծով աստերոիդը, որը կոչվում է «Sar2667», պայթել է այսօր առավոտյան՝ անցնելով Լա Մանշի մթնոլորտը, որը բաժանում է Անգլիան և Ֆրանսիան։
Աստերոիդը տեսանելի էր նաև Անգլիայի հարավից, Ուելսից և Փարիզից։ Ամերիկացի ֆիզիկոս Մարկ Բոսլոուն Լոս Ալամոսի ազգային լաբորատորիայից Wales Online-ին ասել է, որ նման մասշտաբի իրադարձություններ տեղի են ունենում տարին մի քանի անգամ, և որ կանխատեսելի իրավիճակներ հազվադեպ են լինում:
Աստերոիդի պայթելուց որոշ ժամանակ առաջ նախազգուշացում տրվեց Ֆրանսիայի Ռոյվիլ քաղաքին, որ աստերոիդները, որոնք կարող են մտնել մթնոլորտ, կարող են ընկնել։ Աստերոիդի պատկերները տարածվել են տարածաշրջանի սոցիալական ցանցերի բազմաթիվ օգտատերերի կողմից:
Մանրամասները՝ տեսանյութում։