Առաջին նախագահի վերաբերյալ վերլուծաբանի պնդումը բացարձակ կեղծիք է. Տեր-Պետրոսյանի խոսնակ
ՀԱԿ մամուլի խոսնակ Արման Մուսինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Վերլուծաբան Հրանտ Տեր-Աբրահամյանը երեկ հայտարարել է հետևյալը. «Դեռ 1997 թվականին Հայաստանի նախագահի շուրթերով պահանջվում էր, որ ռուսական զորք լինի, միջազգային ուժեր տեղակայված չլինեն»՝ նկատի ունենալով Ղարաբաղյան հակամարտության բաժանարար գոտում խաղաղապահների կազմը (1in.am, 12.02.2023):
Այս առիթով հարկ եմ համարում հայտնել հետևյալը.
Ղարաբաղյան խնդրի կարգավորման 1997թ. թե՜ Փաթեթային, թե՛ Փուլային տարբերակներում, որոնց, ի դեմս նախագահ Տեր-Պետրոսյանի, պաշտոնապես համաձայնություն է տվել Հայաստանը, հստակորեն արձանագրված է, որ զորքերի ետքաշումներից հետո հակամարտության բաժանարար գոտում տեղակայվելու են միջազգային խաղաղապահ ուժեր՝ սկզբունք, որն ի դեպ, ժամանակին հաստատվել է 1994 թվականի Բուդապեշտյան գագաթնաժողովի բանաձևում:
Հետևաբար Հրանտ Տեր-Աբրահամյանի վերը նշված պնդումը բացարձակ կեղծիք է:
Հուսամ, որ նման կարևոր ու զգայուն հարցերում նա այլևս թյուրիմացության մեջ չի գցի հանրությանը:
Ինչ վերաբերում է հաղորդման ընթացքում Տեր-Աբրահամյանի արտահայտած մնացյալ կեղծիքներին, ապա դրանց հարկ չեմ համարում անդրադառնալ»:
Նմանատիպ հոդվածներ
Վաղը Արարատ Միրզոյանը կմեկնի Թուրքիա, նա և Չավուշօղլուն կհանդիպեն. մանրամասներ
Փետրվարի 15-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կմեկնի Թուրքիա, հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։ Գերատեսչությունից հայտնում են, որ Արա...
Ադրբեջանի ԱԳՆ-ին դուր չի եկել Արմեն Գրիգորյանի հայտարարությունը
Պաշտոնական Բաքուն ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին մեղադրել է «Ադրբեջանի ներքին գործերին անընդունելի միջամտության» մեջ`...
Բլինքենը կմեկնի Թուրքիա, Հունաստան և Գերմանիա
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը փետրվարի 16-22-ը պաշտոնական այցով կմեկնի Գերմանիա, Հունաստան և Թուրքիա, հայտնում է Reut...
Մյունխենում Փաշինյանն ու Մակրոնը կարճ հանդիպում են ունեցել
Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում վարչապետ Փաշինյանը կարճատև հանդիպում է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել...