ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տասնյակ հազարավոր իսրայելցիներ ցույցի են դուրս եկել
Տասնյակ հազարավոր իսրայելցիներ շաբաթ օրը երկրի մի շարք քաղաքներում դուրս են եկել փողոց՝ բողոքելու վարչապետ Բենիամին Նեթանյահուի կառավարության՝ դատական համակարգը բարեփոխելու ծրագրերի դեմ, հայտնում է Associated Press-ը։
Քննադատներն ասում են, որ կոշտ դիրքորոշում ունեցող նոր կառավարության կողմից ձեռնարկված միջոցները կթուլացնեն Գերագույն դատարանը, կսահմանափակեն դատական վերահսկողությունը եւ ավելի մեծ լիազորություններ կտան քաղաքական գործիչներին: Ցուցարարները կարծում են, որ այդ ծրագրերի իրականացումը կխաթարի երկրում ժողովրդավարության գոյությունը։
Դատարանների լիազորությունների շուրջ տարաձայնությունները խորանում են, քանի որ կառավարությունը մտադիր է երկուշաբթի օրը որոշ օրենսդրական նախագծեր ներկայացնել խորհրդարան՝ գործարար եւ մասնագիտական խմբերի մասնակի գործադուլների կոչերի ֆոնին:
Արդեն վեցերորդ շաբաթն է, որ ցուցարարները շարունակում են խոշոր ակցիաներ իրականացնել, որոնցից հիմնականը տեղի է ունեցել Թել Ավիվի կենտրոնում, ինչպես նաեւ մի քանի փոքր հավաքներ այլ քաղաքներում։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փլատակներից Վարդան անունով նորածնի են դուրս բերել և երեխայի մայրիկին. Սիրիա
Փրկարարները Սիրիայում երկրաշարժից շուրջ չորս օր հետո փլատակներից դուրս են բերել Վարդան անունով նորածնի:ՀՀ ԱԺ նախկի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Երևանից Ապարան ճանապարհը կաթվածահար է, կիլոմետրերով հերթեր են կուտակվել». վարորդներն ահազանգում են
Аuroranews.am-ը ահազանգ է ստացել քաղաքացիներից այն մասին, որ Երևանից դեպի Ապարան ճանապարհին, քաղաք չմտած մոտ 1կմ ճ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես է Թուրքիան 3-4 մետր տեղաշարժվել. արբանյակները ֆիքսել են երկրաշարժի հետևանքով երկրաբանական տեղաշարժը
Google Earth և ամերիկյան Maxar արբանյակային ընկերությունները ֆիքսել են Թուրքիայի հարավում տեղի ունեցած երկրաշարժի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հուզիչ կադրեր` Արցախից. ինչպես են երկար դադարից հետո 20 քաղաքացի վերամիավորվում իրենց ընտանքիների հետ
Այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ, Գորիսից Ստեփանակերտ է տեղափոխվել Արցախի 20 քա...