Քաղաքականություն

Պետք է դիմահար կրակով ոչնչացնեին. Արսեն Թորոսյանը` «Համերի» վարորդի մասին

Պետք է դիմահար կրակով ոչնչացնեին. Արսեն Թորոսյանը` «Համերի» վարորդի մասին

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Աշոտ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել էր պարեկների գործողություններին` հրապարակում տեղի ունեցած արտակարգ դեպքի վերաբերյալ: Սարգսյանը գրել է, որ պարեկների գործողությունները պետք չէ թերագնահատել:

 

«Ի վերջո քաղաքի կենտրոն, բազմամարդ փողոցներ, ու նման անկառավարելի վարորդ, կարծում եմ պետք էր զգույշ գործել, ցանկացած պահի հնարավոր է բախվեր այլ մեքենաների կամ բազմաթիվ մարդկանց վրաերթի ենթարկեր փախուստի դիմելուց»,-գրել է Թորոսյանի նախկին խորհրդականը:

 

Նրա գրառման տակ մեկնաբանություն է թողել Արսեն Թորոսյանը.

«Պետք է դիմահար կրակով ոչնչացնեին հենց բարձրացավ մայթի վրա՝ կվիրավորվեր, թե կզոհվեր, կարևոր չի»:

 

[73b20dc31619ace024257d933a32d93d.PNG]

 

[07d12b073f4e95fcbb2c54201e69774d.PNG]

 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250