
Ո՞վ է «Համերի» 25-ամյա վարորդը

«Համերի» 25-ամյա վարորդը Արարատի մարզից Գեղամ Սահրադյանն է, որը ՀՀ ՆԳՆ ոստիկանության ձեռնարկած միջոցառումների արդյունքում Արարատի մարզի բնակիչ 25-ամյա երիտասարդը փետրվարի լույս 11-ի գիշերը հայտնաբերվել ու ձերբակալվել է։ Ավելի վաղ նշել էինք, Քննչական կոմիտեն հայտնում է, որ «Համեր» մակնիշի ավտոմեքենան վարել է Գ․Ս․-ն, ով եղել է ենթադրաբար թմրանյութի ազդեցության տակ: Տեղյակ լինելով որդու թմրամոլ լինելու մասին` հայրն ավտոմեքենայի բանալիները թաքցրել է նրանից, սակայն երիտասարդը փնտրել ու գտել է ավտոմեքենայի պահեստային բանալին, որից հետո ավտոմեքենայով մարզից եկել է Երևան քաղաք և օգտագործել թմրամիջոց:
Սոցցանցերի նրա էջերում տեղադրված են Աստվածաշնչյան թեմաներով նկարներ, նա գրություններ է թողել Մեծ դատաստանի և օլիգարխների մասին։