Միրզոյանն ու Քերըն Դոնֆրիդը քննարկել են Արցախում հումանիտար ճգնաժամը
Փետրվարի 10-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։
Զրուցակիցներն անդրադարձ են կատարել տարածաշրջանային անվտանգության խնդիրների: Մտքեր են փոխանակվել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման, Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի շուրջ։
Արարատ Միրզոյանը վերահաստատել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը շուտափույթ վերացնելու և առանց որևէ նախապայմանի միջանցքի՝ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ սահմանված բնականոն ռեժիմը վերականգնելու անհրաժեշտությունը: Այսօր ավելի վաղ Միրզոյանը հեռախոսազրույց էր ունեցել նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյի հետ։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցություն ու զորակցություն է հայտնել Թուրքիայի նախագահին և ժողովրդին՝ երկրի հարավարևելյան շ...
Լեռնային Ղարաբաղ ՄԱԿ-ի խաղաղապահներ ուղարկելը իրատեսական չէ. ՌԴ ԱԳՆ
ՄԱԿ-ի խաղաղապահներ Լեռնային Ղարաբաղ ուղարկելու գաղափարը հազիվ թե իրատեսական լինի։ Այս մասին РИА Новости-ին տված հարցազրո...
Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 1700-ը. կա ավելի քան 12000 տուժած. մանրամասներ
Թուրքիայի կառավարությանն առընթեր Արտակարգ իրավիճակների վարչությունը (AFAD) հայտնել է երկրում տեղի ունեցած երկրաշարժի զոհ...
Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են Լաչինի միջանցքը, Արցախում հումանիտար ճգնաժամը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Զրուցակիցները քննարկել են Ադրբ...