Քաղաքականություն

Բայդենը կարող է Երրորդ համաշխարհային պատերազմ սկսել իր ցրվածության պատճառով. Մեդվեդև

Բայդենը կարող է Երրորդ համաշխարհային պատերազմ սկսել իր ցրվածության պատճառով. Մեդվեդև
Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն ուշադրություն է հրավիրել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ երկրորդ ժամկետով ընտրվելու մտադրության վրա և գնահատել նրա ներկայիս…

 Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն ուշադրություն է հրավիրել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ երկրորդ ժամկետով ընտրվելու մտադրության վրա և գնահատել նրա ներկայիս «արժանիքները»։ Դրանց թվում է «ցրվածության» պատճառով երրորդ համաշխարհային պատերազմ սկսելու հնարավորությունը։ 

«Ինչով է Բայդենն աչքի ընկել իր առաջին պաշտոնավարման ժամանակ. շփոթում է անվանումները, անունները, ամսաթվերը և մոլորվում է սեփական գրասենյակում: Գաղտնի փաստաթղթեր է պահում իր անձնական տան ավտոտնակում։ Նա ավելի քան 100 միլիարդ դոլար է ծախսել սովորական ամերիկացիներին անհայտ կործանվող երկրի վրա, բայց ԱՄՆ-ի բոլոր տնտեսական խնդիրները բարդում է Ռուսաստանի մեքենայությունների վրա։ Նա կարող է երրորդ համաշխարհային պատերազմը սկսել ցրվածության պատճառով»,- գրել է Մեդվեդևը Telegram-ի իր ալիքում։ 

Ավելի վաղ Բայդենը հայտարարել էր, որ մտադիր է առաջադրել իր թեկնածությունը Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում երկրորդ ժամկետով, սակայն այս հարցում հստակ որոշում դեռ չի կայացվել։

Նմանատիպ հոդվածներ

«Իրանը կարող է ապտակ տալ այն երկրներին, որոնք փորձում են իր համար խնդիրներ ստեղծել». ՀՀ-ում Իրանի դեսպանը` Ադրբեջանի մասին

Իրանի ղեկավարությունը իմաստուն է և չի ենթարկվում որոշ փոքր պետությունների տարատեսակ սադրանքներին։ Լրագրողների հետ զրույց...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250