Արցախում դրամահավաք է կազմակերպվում Սիրիային աջակցելու համար
Սիրիայի Հանրապետությունում փետրվարի 6-ին տեղի ունեցած երկրաշարժը պատճառ դարձավ մարդկային կորուստների ու ավերածությունների, որոնցից զգալիորեն տուժեց նաև տեղի հայ համայնքը: Աշխարհի տարբեր ծագերում ապրող մեր հայրենակիցների հայացքն այժմ ուղղված է երկրաշարժի հետևանքով ծանր կացության մեջ հայտնված Սիրիայի հայկական համայնքին: Այս մասին գրում է Արցախի տեղեկատվական շտաբը:
«Չնայած շրջափակման ծանր պայմաններին` Արցախի Կառավարությունը համագործակցելով Հայ օգնության միության Արցախի մասնաճյուղի հետ որոշում է կայացրել միանալ համահայկական օժանդակության աշխատանքներին՝ կազմակերպելով դրամահավաք: Զորակցություն հայտնելով Սիրիայում ապրող մեր քույրերին ու եղբայրներին՝ կոչ ենք անում Արցախում ապրող քաղաքացիներին ակտիվորեն մասնակցել դրամահավաքին և օգնության ձեռք մեկնել բնական աղետից տուժած մեր հայրենակիցներին:
Միայն մեր համազգային ամուր միասնականությամբ ու միմյանց սատար կանգնելու անկեղծ ջանքերով է հնարավոր հաղթահարել ինչպես բնության արհավիրքները, այնպես էլ՝ արհեստածին մարտահրավերները»,-նշված է տարածված հաղորդագրության մեջ:
Նմանատիպ հոդվածներ
Սեյրան Օհանյանի և Արմեն Չարչյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Սեյրան Օհանյանի և Արմեն Չարչյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեա...
«Ալիևը սպառնում է ոչ միայն Հայաստանին ու Արցախին, այլև տարածքային պահանջներ է հայտնում Իրանին»․ Ռուբեն Վարդանյան
Վստահ եմ, որ Իրանը ակտիվորեն իր դերը կխաղա տարածաշրջանում իրական խաղաղության հաստատման գործում: Արցախի պետնախարար Ռուբեն...
«Հայաստանը պատրաստ է օգնություն ցուցաբերել». Փաշինյանը` Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժի մասին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած ուժգին երկրաշարժին: «Վշտացած եմ Թուրքիայո...
«Եթե մեր հայ ընկերները դեռ հետաքրքրված են դրանով, ապա առաքելությունը կարող է տեղակայվել ընդամենը 1-2 օրվա ընթացքում». Լավրով
Հայաստանում ՀԱՊԿ առաքելություն տեղակայելու Ռուսաստանի առաջարկը դեռ արդիական է, եթե Հայաստանը դեռ շահագրգռված է, առաքելու...