ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ես էլ եմ ցավակցել Թուրքիային և ճիշտ եմ արել․ Ալեն Սիմոնյան
Ես էլ եմ ցավակցել Թուրքիային և ճիշտ եմ արել, որովհետև հասկանում եք, որ 10 000 զոհ քաղաքացիական բնակչության մեջ, այն արհավիրքը, որ մենք էլ ենք տեսել, մենք հայ ենք, քրիստոնյա և չեմ կարող, մարդ չի կարող չարձագանքել այդ ամենին։
Այս մասին Ազգային ժողովում իր ելույթի ժամանակ ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Ասում են՝ Իրանում երկրաշարժ է եղել, չեք ցավակցել, երեք զոհ է եղել, միգուցե այդ երեք զոհի հետ կապված էլ պետք էր ցավակցել, բայց ամբողջ աշխարհ է ցավակցում այս իրավիճակում, նույնիսկ Կիպրոսի Ազգային ժողովի նախագահն է ցավակացել, գիտեք, որ Թուրքիան իրենց երկրի կեսը գրավել է, նույնպես ցավակցել է։ Եվ այո, օգնություն են ուղարկել, թե ընդունել են, թե չեն ընդունել, դա արդեն երկրորդ հարց է»,–ասաց Ալեն Սիմոնյանը։
Նմանատիպ հոդվածներ
Փորձում են ճանապարհներն ապաշրջափակելու գինը մեզ համար ավելացնել. Նիկոլ Փաշինյան
Տարածաշրջանում կոմունիկացիաների բացումը, մասնավորապես Հայաստան-Ադրբեջան երկաթուղու և ավտոճանապարհների բացումն էականորեն...
ՊՆ նախկին նախարար Վիգեն Սարգսյանի նկատմամբ ևս հարուցվել է քրեական հետապնդում
2016-2018 թվականների ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Վ.Ս.-ն 2018 թվականի հունվարին Նախարարության հ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քանի գյումրեցի օլիմպիական չեմպիոն դառնա, էդքան օլիմպիական դպրոց ենք կառուցելու․ Նիկոլ Փաշինյան
Քանի գյումրեցի օլիմպիական չեմպիոն դառնա, էդքան օլիմպիական դպրոց ենք կառուցելու։ ԱԺ–ում կառավարության անդամների հետ հարցո...
Դատարանը բավարարել է ՀՀ ՊՆ նախկին նախարար Վիգեն Սարգսյանին կալանավորելու միջնորդությունը
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանին կալանավորելու միջնոր...