Թբիլիսին պատվի հարց է անվանել Սաակաշվիլիի պատճառով Կիևի վիրավորանքներին պատասխանելը
Վրաստանում իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն «ամոթալի» է անվանել Կիևի՝ իր քաղաքացի, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին, ով 6 տարվա ազատազրկման է դատապարտված, բուժման նպատակով Ուկրաինա տեղափոխելու կոչերը, փոխանցում է Vz.ru-ն։
«Ուղարկե՞լ Բախմուտ բուժվելու։ Կիև, թե Լվով։ Ամոթ է։ Մեզ համար պատվի հարց է պատասխանել ուկրաինացի բարձրաստիճան պաշտոնյաների նման խայտառակ հայտարարություններին»,- ասել է նա Վրաստանի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։
Նա հիշեցրել է, որ Վրաստանի արդարադատության նախարարությունը Սաակաշվիլիին և նրա համախոհներին առաջարկել է Թբիլիսի հրավիրել ցանկացած օտարերկրյա բժշկի, սակայն դրան արձագանք չի եղել։ Իրակլի Կոբախիձեն նշել է, որ Վրաստանի նախկին նախագահը, ով բանտից տեղափոխվել է Թբիլիսիի Վիվամեդի կլինիկա, գտնվում է «գերազանց պայմաններում»։
Նրա խոսքով՝ Ուկրաինայի կոչերը՝ Սաակաշվիլիին այդ երկիր բուժման ուղարկելու, ուղղակի ծաղր է առաջացնում։ Իշխող կուսակցության ղեկավարն ասել է, որ Սաակաշվիլիի ոչ մի ախտորոշում իրավունք չի տալիս հետաձգել պատիժը։
Նա նշել է, որ նախկին նախագահը պարզապես «միտումնավոր նիհարում է»: «Վրացական երազանքի» նախագահը հավելել է, որ Սահակաշվիլիի ընտանիքն արդեն ավելի քան 900 հազար դոլար է վճարել ԱՄՆ-ում գործող լոբբիստական ընկերությանը՝ նախկին նախագահի ազատ արձակման համար, սակայն այդ ջանքերն ապարդյուն են անցել։
Մեկնաբանելով Ուկրաինայի ԱԳՆ հայտարարությունները, թե Վրաստանի իշխանությունները «անհապաղ պետք է դադարեցնեն Սաակաշվիլիի հետ քաղաքական հաշիվները մաքրելը և նրան հանձնեն Ուկրաինային», կոմիտեի նախագահը նշել է, որ նման հայտարարությունները «հակասում են բարեկամության և ռազմավարական գործընկերության ոգուն»։
Միաժամանակ նա նշել է, որ Վրաստանը նախընտրում է զերծ մնալ ավելի կոշտ արձագանքելուց՝ ելնելով այն հանգամանքից, որ Ուկրաինան ռազմական առճակատման մեջ է Ռուսաստանի հետ։
Նմանատիպ հոդվածներ
Փորձում են ճանապարհներն ապաշրջափակելու գինը մեզ համար ավելացնել. Նիկոլ Փաշինյան
Տարածաշրջանում կոմունիկացիաների բացումը, մասնավորապես Հայաստան-Ադրբեջան երկաթուղու և ավտոճանապարհների բացումն էականորեն...
ՊՆ նախկին նախարար Վիգեն Սարգսյանի նկատմամբ ևս հարուցվել է քրեական հետապնդում
2016-2018 թվականների ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Վ.Ս.-ն 2018 թվականի հունվարին Նախարարության հ...
Դատարանը բավարարել է ՀՀ ՊՆ նախկին նախարար Վիգեն Սարգսյանին կալանավորելու միջնորդությունը
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանին կալանավորելու միջնոր...
Միրզոյանի հայտարարությունը՝ Չավուշօղլուի հետ հանդիպումից հետո
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի մամուլի համար հայտարարությունը Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպման արդ...