Սիրիան պահանջում է հանել երկրի դեմ սահմանված պատժամիջոցները
Սիրիան պահանջում է հանել երկրի դեմ սահմանված պատժամիջոցները, ինչը սիրիացի ժողովրդի օրինական իրավունքն է: Այս մասին հինգշաբթի կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է արաբական պետության առողջապահության նախարար Հասան ալ Հաբաշը: Նրա ելույթը հեռարձակել է Al Ekhbariya հեռուստաալիքը:
«Պետք է հստակ որոշում ընդունվի պատժամիջոցների հանման և բոյկոտի չեղարկման մասին, որոնք սահմանվել են սիրիական պետության և սիրիացի ժողովրդի դեմ: Դա չի նշանակում, որ մենք ինչ-որ բան ենք խնդրում:Սա մեր իրավունքն է, սիրիացի ժողովրդի և սիրիական պետության իրավունքը»,- հայտնել է նախարարը:
Իր խոսքով` Սիրիան կկոմպենսացնի Արևմուտքի պատժամիջոցների հետևանքով առաջացած դեֆիցիտը` պետական բոլոր հաստատությունների, մասնավոր սեկտորի և ոչ կառավարական կազմակերպությունների համատեղ ուժերի շնորհիվ: Սիրիացի նախարարը նշել է, որ արևմտյան պատժամիջոցների համար նշանակություն չունի քաղաքացիների կյանքը նույնիսկ այն ժամանակ, երբ նրանց սպառնում են տարերային աղետները:
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցություն ու զորակցություն է հայտնել Թուրքիայի նախագահին և ժողովրդին՝ երկրի հարավարևելյան շ...
Լեռնային Ղարաբաղ ՄԱԿ-ի խաղաղապահներ ուղարկելը իրատեսական չէ. ՌԴ ԱԳՆ
ՄԱԿ-ի խաղաղապահներ Լեռնային Ղարաբաղ ուղարկելու գաղափարը հազիվ թե իրատեսական լինի։ Այս մասին РИА Новости-ին տված հարցազրո...
Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 1700-ը. կա ավելի քան 12000 տուժած. մանրամասներ
Թուրքիայի կառավարությանն առընթեր Արտակարգ իրավիճակների վարչությունը (AFAD) հայտնել է երկրում տեղի ունեցած երկրաշարժի զոհ...
Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են Լաչինի միջանցքը, Արցախում հումանիտար ճգնաժամը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Զրուցակիցները քննարկել են Ադրբ...