Շատ ծանր վիճակ է հայության համար Հալեպում. 24News
Սիրիայում երկրաշարժից հետո անօթևան մնացած հայերը, որոնք դեռևս զգուշանում են վերադառնալ իրենց բնակարանները, շարունակում են ապաստանել տեղի հայկական կենտրոններում, այս մասին 24News-ին ասել է Հալեպի «Ռադիո երազ» կայանի տնօրեն Ռուբեն Գևորգյանը։
«Ստեղծված հանձնախումբ կա, որի ուսումնասիրության հիման վրա հարցերն արժևորվում են և դրանց համապատասխան՝ որոշվում է անել անհրաժեշտը, որ առաջնահերթ օժանդակութունները տրամադրվեն։ Շատ ծանր վիճակ է հայության համար»-նշել է նա։
Ըստ «Ռադիո երազ» կայանի տնօրենի՝ հայության շրջանում հնարավոր նոր զոհերի մասին տվյալներ չկան․ «4 վիրավոր հիվանդնոցային վիճակի մեջ է։ Եթե մանր-մունր բաներ կան, մենք տեղեկացված չենք։ Ժողովուրդը հավաքվում, ամեն ինչ խոսում է, այս է վիճակը»։
Ռուբեն Գևորգյանը նշել է, որ Սիրիան մինչև երկրաշարժն էլ, երբ պատժամիջոցների տակ էր, դեղորայքի, երեխաների սննդի, կաթի պակասը կար։
«Դեռ ահազանգային չէ վիճակը, դեռ ինչ-որ բան ապահովվում է։ Շատ պետություններ իրենց օժանդակությունն ուղարկել են, ներառյալ՝ Հայաստանը։ Դեռևս հնարավոր է լինում ապահովել դեղորայքով, այլ բաների խնդիրը լուծել, բայց այս պայմաններում ամեն ինչ ավելի թանկ է, ավեկի դժվար է։
Այսօր 1 տարեկանը չլրացած երեխաների կաթնամթերքի հետ կապված կարող է լուրջ խնդիր առաջանալ։ Երկրորդը՝ քրոնիկ հիվանդությունների համար է պետք ապահովել դեղորայք։ Ճնշումի հետ կապված հատուկ դեղեր են հարկավոր։ Ճնշման, շաքարախտի գործիքների հարցով ներկրողներին ենք դիմում»,- ասել է «Ռադիո երազ»-ի տնօրենը։
Նմանատիպ հոդվածներ
Իրանը դեմ չէ հայ–ադրբեջանական սահմանին ԵՄ դիտորդների և ֆրանսիացի ժանդարմների տեղակայմանը. Զոհուրի
Իրանի Իսլամական Հանրապետությունը դեմ չէ Հայաստան-Ադրբեջան սահմանին ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության և ֆրանսիացի ժ...
Ես միշտ կհիշեմ Թուրքիայի երկրաշարժի գոտում Հայաստանի ժողովրդի ցուցաբերած առատաձեռն օգնությունը. Սերդար Քըլըչ
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչը` Սերդար Քըլըչը թելեգրամյան իր միկրոբլոգում շնո...
Ֆրանսիայի ԱԳՆ-ն հորդորել է իր քաղաքացիներին շտապ հեռանալ Բելառուսից
Ֆրանսիայի ԱԳՆ-ն հորդորել է իր քաղաքացիներին շտապ հեռանալ Բելառուսից: Շտապությունը բացատրվում է «Ուկրաինայի սահմանների մո...
ԱՄՆ-ը պետք է տեր կանգնի Արցախի հայ ժողովրդին. կոնգրեսականները շարունակում են պատժամիջոցներ պահանջել Ադրբեջանի դեմ
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Թեդ Լեյն ասել է, որ ԱՄՆ իշխանությունները պետք է պատասխանատվության ենթարկեն Ա...