Ռուսաստանը մշտական կարգով արգելում է 77 ամերիկացիների մուտքը Դաշնություն
Ըստ ՌԴ ԱԳՆ հաղորդագրության` «ի պատասխան Վաշինգտոնի կողմից ռուսաստանցիների նկատմամբ պատժամիջոցների ցանկի ընդարձակման, Ռուսաստանը մշտական կարգով արգելում է 77 ամերիկացիների մուտքը Դաշնություն»:
Այդ ցանկում են ոչ միայն ամերիկացի պետական և քաղաքական գործիչներ, այլև նրանց ընտանիքների անդամները:
Նշվում է, որ պատժամիջոցների են ենթարկվել, մասնավորապես, Վաշինգտոնի, Նյու Մեքսիկոյի նահանգապետերը, Կենտուկի նահանգի նահանգապետի դուստրը, Կալիֆորնիայի նահանգապետի կինը և այլ անձինք:
«Եվս մեկ անգամ կրկնում ենք, որ Մոսկվայի նկատմամբ Վաշինգտոնի սանկցիաները բումերանգի վերադարձի օրենքով կհարվածեն ԱՄՆ-ին»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարությունում:
ՌԴ ԱԳՆ-ի տվյալներով՝ ներկայումս Ռուսաստանի «սեւ ցուցակում» ԱՄՆ 1344 քաղաքացի կա։
Միացյալ Նահանգները հետևողականորեն պատժամիջոցներ է սահմանում ռուս ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ, որոնք ներգրավված են Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիայի մեջ։ Վերջիններիս թվում բացահայտվեց 10 ֆիզիկական և 12 իրավաբանական անձանցից բաղկացած ցանցը, որն օգնեց Ռուսաստանին պահպանել ռազմարդյունաբերական համալիրը՝ պատժամիջոցները շրջանցելով, և սահմանափակումներ մտցրեց այդ անձանց նկատմամբ։
Նմանատիպ հոդվածներ
Իրանը դեմ չէ հայ–ադրբեջանական սահմանին ԵՄ դիտորդների և ֆրանսիացի ժանդարմների տեղակայմանը. Զոհուրի
Իրանի Իսլամական Հանրապետությունը դեմ չէ Հայաստան-Ադրբեջան սահմանին ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության և ֆրանսիացի ժ...
Ես միշտ կհիշեմ Թուրքիայի երկրաշարժի գոտում Հայաստանի ժողովրդի ցուցաբերած առատաձեռն օգնությունը. Սերդար Քըլըչ
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչը` Սերդար Քըլըչը թելեգրամյան իր միկրոբլոգում շնո...
Ֆրանսիայի ԱԳՆ-ն հորդորել է իր քաղաքացիներին շտապ հեռանալ Բելառուսից
Ֆրանսիայի ԱԳՆ-ն հորդորել է իր քաղաքացիներին շտապ հեռանալ Բելառուսից: Շտապությունը բացատրվում է «Ուկրաինայի սահմանների մո...
ԱՄՆ-ը պետք է տեր կանգնի Արցախի հայ ժողովրդին. կոնգրեսականները շարունակում են պատժամիջոցներ պահանջել Ադրբեջանի դեմ
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Թեդ Լեյն ասել է, որ ԱՄՆ իշխանությունները պետք է պատասխանատվության ենթարկեն Ա...