Հնարավորություն ենք տալու, որ կանայք 6 ամիս ժամկետային զինծառայություն անցնեն․ Փաշինյան
Մենք հնարավորություն ենք տալու, որ կանայք կամավորության հիմունքներով վեց ամիս ժամկետային զինծառայություն անցնեն, որից հետո իրենք նույնպես կարող են «Պաշտպան հայրենյաց»-ի տրամաբանությամբ անցնել ավելի երկարաժամկետ զինծառայության։ Այս մասին կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Փաշինյանը Սուրեն Պապիկյանին հարցրեց, թե երբ կարող են կանայք դիմումներ գրել 6-ամսյա զինծառայություն անցնելու վերաբերյալ։
«Ամեն ինչ կանենք, որ ձմեռային զորակոչին հասցնենք, դժվարանում եմ ասել ամառայինին կհասցնենք, թե ոչ, ամեն ինչ կախված է մեր արագությունից»,- պատասխանեց Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
«Մենք խնդիր ենք դրել, որ մեր կանանց համար նոր և թարմ ենթակառուցվածքներ լինեն, որպեսզի նոր բովանդակությամբ ու թարմությամբ սկսենք այդ գործընթացը, նոր էջ է իրենց համար», արձագանքեց Փաշինյանը։
Նմանատիպ հոդվածներ
Իրանը դեմ չէ հայ–ադրբեջանական սահմանին ԵՄ դիտորդների և ֆրանսիացի ժանդարմների տեղակայմանը. Զոհուրի
Իրանի Իսլամական Հանրապետությունը դեմ չէ Հայաստան-Ադրբեջան սահմանին ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության և ֆրանսիացի ժ...
Ես միշտ կհիշեմ Թուրքիայի երկրաշարժի գոտում Հայաստանի ժողովրդի ցուցաբերած առատաձեռն օգնությունը. Սերդար Քըլըչ
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչը` Սերդար Քըլըչը թելեգրամյան իր միկրոբլոգում շնո...
Ֆրանսիայի ԱԳՆ-ն հորդորել է իր քաղաքացիներին շտապ հեռանալ Բելառուսից
Ֆրանսիայի ԱԳՆ-ն հորդորել է իր քաղաքացիներին շտապ հեռանալ Բելառուսից: Շտապությունը բացատրվում է «Ուկրաինայի սահմանների մո...
ԱՄՆ-ը պետք է տեր կանգնի Արցախի հայ ժողովրդին. կոնգրեսականները շարունակում են պատժամիջոցներ պահանջել Ադրբեջանի դեմ
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Թեդ Լեյն ասել է, որ ԱՄՆ իշխանությունները պետք է պատասխանատվության ենթարկեն Ա...