ԵՄ առաջնորդները հրաժարվել են կատարել Զելենսկու գլխավոր խնդրանքը. Bloomberg
Եվրոպացի առաջնորդները պատրաստակամություն չեն ցուցաբերել Ուկրաինա ուղարկել ժամանակակից կործանիչներ` չնայած ուկրաինացի առաջնորդ Վլադիմիր Զելենսկու խնդրանքին` Փարիզ կատարած այցի ժամանակ:Այս մասին հաղորդել է Bloomberg-ը` հղում տալով ԵՄ-ի անանուն աղբյուրին:
«Եվրոպացի առաջնորդներնը Վլադիմիր Զելենսկուն հստակ հայտնել են, որ իրենք պատրաստ են Ուկրաինային հավելյալ ռազմական օգնություն ցուցաբերել, սակայն դեռևս ոչ ոք կործանիչների տրամադրման պարտավորություն չի ընդունել»,- նշվում է հրապարակման մեջ:
Հիշեցնենք, որ Կիևը Արևմուտքից պահանջում է կործանիչներ և հեռահար հրթիռներ: Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը չի բացառել, որ Ուկրաինայի ԶՈւ-ն կստանա F-16, սակայն ուկրաինացի օդաչուներին ուսուցում պետք կգա: Լեհաստանում հայտնել են կործանիչների տրամադրման պատրաստակամության մասին միայն այն դեպքում, երբ ՆԱՏՕ-ի անդամ երկրները համատեղ որոշում կկայացնեն: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, ինչպես նաև Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնը, անտեսել են Կիևի խնդրանքը:Այնուամենայնիվ Զելենսկու գրասենյակը տեղեկացրել է, թե «հեռահար հրթիռների և կործանիչների հարցը Ուկրաինայի համար լուծված է»:
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցություն ու զորակցություն է հայտնել Թուրքիայի նախագահին և ժողովրդին՝ երկրի հարավարևելյան շ...
Լեռնային Ղարաբաղ ՄԱԿ-ի խաղաղապահներ ուղարկելը իրատեսական չէ. ՌԴ ԱԳՆ
ՄԱԿ-ի խաղաղապահներ Լեռնային Ղարաբաղ ուղարկելու գաղափարը հազիվ թե իրատեսական լինի։ Այս մասին РИА Новости-ին տված հարցազրո...
Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 1700-ը. կա ավելի քան 12000 տուժած. մանրամասներ
Թուրքիայի կառավարությանն առընթեր Արտակարգ իրավիճակների վարչությունը (AFAD) հայտնել է երկրում տեղի ունեցած երկրաշարժի զոհ...
Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են Լաչինի միջանցքը, Արցախում հումանիտար ճգնաժամը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Զրուցակիցները քննարկել են Ադրբ...