Ատեստավորում անցած զինծառայողի աշխատավարձը կկրկնապատկվի
Կառավարությունը նախատեսում է պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու գրավչությունն ու շահագրգռվածությունը բարձրացնելու նպատակով անմիջականորեն մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողների համար հավելավճար սահմանել:
Նշվում է, որ թեստային առաջադրանքը բաղկացած է լինելու 50 հարցից, ատեստավորված են համարվելու առնվազն 35 հարցին ճիշտ պատասխանած և ֆիզիկական, կրակային և շարային պատրաստությունից յուրաքանչյուրից առնվազն «լավ» գնահատական ստացած զինծառայողները։
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը որոշման նախագծի ներկայացման ժամանակ հայտնեց, որ որակավորման կարգը վերաբերելու է համազորային, հատուկ նշանակության, հետախուզական, հրթիռային, հրետանային, հակաօդային պաշտպանության, ռադիացիոն քիմիական պաշտպանության, ռադիոէլեկտրոնային պայքարի, ավիացիոն, անօդաչու թռչող սարքերի, կապի, ինժեներական կամ ռազմատեղագրական մասնագիտական գործունեությանը և այդ գործունեության օպերատիվ, տեխնիկական, թիկունքային կամ բժշկական ապահովմանը, մարտական կամ զորահավաքային կամ բարոյահոգեբանական պատրաստության և զինվորական ծառայության պլանավորմանը, կազմակերպմանը, իրականցմանն ու վերահսկմանը:
«Ատեստավորումը ներառում է զինծառայողների մասնագիտական գիտելիքների և ծառայողական պարտականությունների իմացության թեստային գնահատումը, ֆիզիկական, կրակային և շարային պատրաստության աստիճանի գործնական գնահատումը։ Թեստային առաջադրանքը բաղկացած է լինելու 50 հարցից, ատեստավորված են համարվելու առնվազն 35 հարցին ճիշտ պատասխանած և ֆիզիկական, կրակային և շարային պատրաստությունից յուրաքանչյուրից առնվազն «լավ» գնահատական ստացած զինծառայողները»,– ասաց նախարար Պապիկյանը։
Նախարարն ասաց, որ ատեստավորման արդյունքում շարքային զինծառայողների աշխատավարձը կկրկնապատկվի և մարտական հերթապահության համար վճարվող հավելավճարի հետ կկազմի մինչև 422 000 դրամ։
Ատեստավորումը կիրականացվի պաշտապնության նախարարի հրամանով ստեղծված ատեստավորման 5 կենտրոններում, 10 հանձնաժողովների միջոցով։
Նմանատիպ հոդվածներ
Իրանը դեմ չէ հայ–ադրբեջանական սահմանին ԵՄ դիտորդների և ֆրանսիացի ժանդարմների տեղակայմանը. Զոհուրի
Իրանի Իսլամական Հանրապետությունը դեմ չէ Հայաստան-Ադրբեջան սահմանին ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության և ֆրանսիացի ժ...
Ես միշտ կհիշեմ Թուրքիայի երկրաշարժի գոտում Հայաստանի ժողովրդի ցուցաբերած առատաձեռն օգնությունը. Սերդար Քըլըչ
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչը` Սերդար Քըլըչը թելեգրամյան իր միկրոբլոգում &nb...
Ֆրանսիայի ԱԳՆ-ն հորդորել է իր քաղաքացիներին շտապ հեռանալ Բելառուսից
Ֆրանսիայի ԱԳՆ-ն հորդորել է իր քաղաքացիներին շտապ հեռանալ Բելառուսից: Շտապությունը բացատրվում է «Ուկրաինայի սահմանների մո...
ԱՄՆ-ը պետք է տեր կանգնի Արցախի հայ ժողովրդին. կոնգրեսականները շարունակում են պատժամիջոցներ պահանջել Ադրբեջանի դեմ
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Թեդ Լեյն ասել է, որ ԱՄՆ իշխանությունները պետք է պատասխանատվության ենթարկեն Ա...