ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպե՞ս կարելի է Իրանին չցավակցել, Թուրքիային ցավակցել. Վարդանյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի համար անհասկանալի է՝ ինչու Հայաստանը Իրանում տեղի ունեցած երկրաշարժի առնչությամբ ցավակցական ուղերձ չհղեց, իսկ հիմա Թուրքիա փրկարարներ են ուղարկում:
«Երկրաշարժ եղավ նաեւ Իրանում, ես չեմ հիշում, որ նրանք նույնիսկ ցավակցական մի բան ասեին Իրանի վերաբերյալ: Սա ի՞նչ է նշանակում, նշանակում է, որ այս մարդիկ կուլ են գնացել, տրվել են, հանձնվել են, պատրաստ են չորս կողմի վրա պտտվել ու հանձնվել», - ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Վարդանյանը:
«Ինչպե՞ս կարելի է Իրանին չցավակցել, Թուրքիային ցավակցել, ինչպե՞ս կարելի է Թուրքիայի մասին ասել ամենավերջին բաները, իսկ հետո սկսել սիլի-բիլի անել Թուրքիայի հետ», - հավելեց Վարդանյանը:
Հիշեցմանը, որ նախկին իշխանություններն էլ 2012-ին Թուրքիա օգնություն են ուղարկել երկրաշարժից տուժածներին, Աղվան Վարդանյանն ասաց, որ ինքը դեմ չէ հումանիտար օգնությանն ու փրկարարներին Թուրքիա ուղարկելուն, բայց չի կարելի այսօր մի բան ասել, հետո մեկ այլ քայլ անել։
«44-օրյա պատերազմի ժամանակ Թուրքիայի մասնակցության մասին տասնյակ հարցազրույցներ է տվել ու Թուրքիայի մասին ինչ ասես չի ասել: Դրանից հետո, երբ սկսեցինք իբր թե Ադրբեջանի հետ խաղաղություն խաղալ, սկսեցին իբր Թուրքիային սիրաշահել, որ Թուրքիայի միջոցով խաղաղություն հաստատեն: տեսակն է իրենց այդպիսին, զիջող են, ապիկար են, անկարող են»,- ասաց նա:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. 90 մլն-անոց Թուրքիայի վրա՞ հարձակվենք, մենք ուզում ենք մեր «յորղանի գյորա» խնդիրը լուծել. Սիմոնյան
Մենք հիմա ուզում ենք Հայաստանի անվտանգությունն ապահովել, երբ ասում եք՝ Թուրքիան թշնամի է, թե թշնամի չէ, երեկ դրան պարոն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բաց քննարկումների ժամանակ ուզում են մարդկանց ցույց տալ, թե իրենք «ամենակռուտոյ» տեղեքն են. Քոչարյանը` ընդդիմադիրների մասին
Այսօր ԱԺ-ում «Հայաստան» խմբակցությունը նախաձեռնել էր փակ քննարկում, որին մասնակցել է նաև «Քաղաքացիական պայմանագիր»-ը, ՀՀ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ո՞վ եք, արա դուք, եկել դատավարություն եք անում». Արսենյանի կոշտ ելույթը ԱԺ-ում լարեց իրավիճակը
Ուզում էի լսել քաղաքական տեսակետ, բայց լսեցի վռնդվածների կողմից վռնդելու հոխորտանք։ Ինչի՞ մասին եք խոսում, այս ի՞նչ ապառ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «ՀՀ-ն տասնյակ տարիներ օկուպացրել էր Ադրբեջանի 7 շրջանները». Լավրով
Երբ Հայաստանն ու Ադրբեջանը շարունակում են ուղիներ փնտրել Կովկասում իրավիճակի հանդարտեցման վերաբերյալ, ՀԱՊԿ-ը նույնպես պա...