ԵՄ դիտորդների տեղակայումը որևէ կերպ ստատուս-քվո չի երաշխավորում. Խորվաթիայի ԱԳ նախարար
Խորվաթիայի արտաքին գործերի նախարար Գորդան Գրլիչ Ռադմանը և Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը միակարծիք են, որ Եվրամիության դիտորդական առաքելության տեղակայումը հայ-ադրբեջանական սահմանի մոտ կարող է լուրջ դեր ունենալ տարածաշրջանում խաղաղության հաստատման գործում։
Համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումը հայ-ադրբեջանական սահմանի մոտ և Եվրամիությունն ընդհանրապես կարող են որևէ ձև նպաստել Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները զսպելուն և տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելուն, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը դրական պատասխան տվեց։
«Այո, կարծում եմ, որ Եվրամիությունը, ինչպես և ողջ միջազգային հանրությունը շատ լուրջ դեր ունի Լեռնային Ղարաբաղի իրավունքների ժողովրդի իրավունքների և անվտանգության ապահովման հետագա քննարկման և Լեռնային Ղարաբաղի այժմյան բլոկադայի վերացման հարցում։ Կրկնում եմ, որ բոլոր հարցերի լուծման ճանապարհը մեկն է՝ խաղաղ բանակցությունները, դիվանագիտական ճանապարհը, և այստեղ միջազգային հանրությունը ու մասնավորապես Եվրոպական Միությունը դեր ունեն խաղալու»,- ասաց Միրզոյանը։
Խորվաթիայի արտաքին գործերի նախարար Գորդան Գրլիչ Ռադմանն ուրախ է, որ Հայաստանը կարևորում է ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումը հայ-ադրբեջանական սահմանին։
«Իսկապես շատ կարևոր է այս թեման, թե ինչպես Եվրամիությունը կարող է բոլոր ջանքերը գործադրել տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար։ Շատ ուրախ եմ, որ Հայաստանը ճանաչում է ԵՄ դիտորդական առաքելության կարևորությունը։ Ցանկանում եմ տեղեկացնել, որ ԵՄ դիտորդական առաքելությանը մինչև հարյուր անձ է մասնակցում, և երկու տարի է նախատեսված այս առաքելությունը իրականացնելու համար։ Եվ այդ հանձնառությունը կրել ենք՝ որպես տարածաշրջանում կայունությանը շահագրգիռ կողմ։ Այս առաքելությունը ժամանակավոր գործիք է հետագա կայուն և երկարաժամկետ խաղաղության հաստատման գործում։ Սա որևէ կերպ ստատուս-քվո չի երաշխավորում»,- ընդգծեց Ռադմանը։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանի ԱԳՆ-ն` ՀՀ-ին ներկայացրած խաղաղության պայմանագրի առաջարկների մասին
Բաքուն խաղաղության պայմանագրի վերաբերյալ առաջարկներ է ներկայացրել Երևանին 15 օր առաջ, հաղորդում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի...
ՀՐԱՏԱՊ. ԱԺ-ն Սեյրան Օհանյանին զրկեց անձեռնմխելիությունից
ՀՀ Ազգային ժողովը «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին զրկեց անձեռնմխելիությունից։ Քվեարկությանը մասնակցեց մ...
«Նրանք մեզ հետ են այնպես, ինչպես մենք էինք մեր եղբայրների կողքին՝ Ղարաբաղյան պատերազմում». Էրդողանը` Ադրբեջանի մասին
Էրդողանը շնորհակալություն է հայտնել Ալիևին և ադրբեջանցի ժողովրդին՝ օգնության համար։ Այդ մասին Թուրքիայի նախագահը հայտարա...
ԵՄ դիտորդների թվում ֆրանսիացի ժանդարմներ կլինեն. Civilnet
Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր, Ֆրանսիայի՝ Եվրոպական հարցերի նախկին նախարար Նատալի Լուազոն ՍիվիլՆեթի հետ զրույցում...