Ամեն շաբաթ նախարարների են ձերբակալում․ Փաշինյանը հակակոռուպցիայի մասին
Այն փաստը, որ մենք հակակոռուպցիոն միջազգային ռեյտինգներում փոքր հետընթաց ենք արձանագրում, բացարձակապես անընդունելի է։ Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի՝ օրերս հրապարակված զեկույցին։
Նշենք, որ այդ զեկույցի համաձայն` մեր երկիրն անցած տարի կոռուպցիայի ընկալման սանդղակում զիջել է դիրքերը, այն էլ միանգամից 5 հորիզոնականով։ Նախանցած տարի մենք աշխարհի 180 երկրների ցուցակում 58-րդն էինք, հիմա իջել ենք և հայտնվել 63-րդ տեղում։
«Մտահոգված եմ այդ տվյալներով և չեմ կարծում, որ գուցե վիճակագրության սխալ կա։ Մենք կոռուպցիայի դեմ ենք պայքարում, բայց կան քրգործեր, որ արդեն 4 տարի է, ինչ հարուցված են։ Ակնհայտ է, որ հատուկ այնպես են անում` գործերն ուշ քննեն, որ վաղեմության ժամկետները լրանան, և այդ գործերը գնան ու փակվեն»,–ասաց Փաշինյանը` հավելելով, որ վաղը դատական համակարգի ներկայացուցիչներին են հրավիրել կառավարության նիստին, որպեսզի այս հարցը քննարկվի։
Նրա խոսքով` չնայած ասում են, որ համակարգային կոռուպցիան հաղթահարել են, սակայն ամեն շաբաթ մարդ են ձերբակալում մաքսայինից, քաղաքապետարաններից, նախարարների են ձերբակալում։ Վարչապետն ասաց, թե պետք է վերահաստատեն` կոմպրոմիսներ չպետք է լինեն։
ՀՀ վարչապետն հավելեց նաև, որ այս շաբաթ հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի նիստ են անելու, որպեսզի երկար ու մանրամասն խոսելու հնարավորություն լինի։
Նմանատիպ հոդվածներ
Փորձում են ճանապարհներն ապաշրջափակելու գինը մեզ համար ավելացնել. Նիկոլ Փաշինյան
Տարածաշրջանում կոմունիկացիաների բացումը, մասնավորապես Հայաստան-Ադրբեջան երկաթուղու և ավտոճանապարհների բացումն էականորեն...
ՊՆ նախկին նախարար Վիգեն Սարգսյանի նկատմամբ ևս հարուցվել է քրեական հետապնդում
2016-2018 թվականների ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Վ.Ս.-ն 2018 թվականի հունվարին Նախարարության հ...
Դատարանը բավարարել է ՀՀ ՊՆ նախկին նախարար Վիգեն Սարգսյանին կալանավորելու միջնորդությունը
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանին կալանավորելու միջնոր...
Միրզոյանի հայտարարությունը՝ Չավուշօղլուի հետ հանդիպումից հետո
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի մամուլի համար հայտարարությունը Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպման արդ...