Աբրահամյանը` ՊՆ նախարարի հետ անցկացված փակ նիստի մասին
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է. «ԱԺ-ում կայացած փակ նիստում պաշտպանության նախարարը խոսել է ընդամենը 50 րոպե, մինչ այդ զեկույցով իրավիճակային ուսումնասիրություններ և գնահատականներ է ներկայացրել մեր գործընկեր Գեղամ Մանուկյանը:
Պաշտպանության նախարարի խոսքը 2 մասի կարելի է բաժանել` ընթացիկ տեղեկություններ ու կատարողականի հաշվետվություն, ինչպես նաև` տարբեր խնդիրների լուծման տեսլական (ծրագիր):
Հաշվետվությունն ի գիտություն է ընդունվել` ինքս տեսնում եմ, որ չափազանց մեծ անելիքներ կան, արձանագրվածն անբավարար է երկրի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության ապահովման համար:
Իսկ ինչ վերաբերվում է ԶՈւ վերականգնման և փոփոխությունների տեսլականին, ներկայացված ու դաշտում շրջանառվող ՊՆ ծրագրերի ճնշող մեծամասնության մասով լուրջ խնդիրներ եմ տեսնում, որոշները նիստում ներկայացրել եմ:
ՀԳ. Նիստից հետո ՔՊ-ից հնչող հայտարարությունները ցույց տվեցին, որ փակ նիստն իրենց համար զուտ քարոզչական նշանակություն ուներ` բովանդակությունը կամ չեն հասկացել կամ հետաքրքիր չի էլ եղել»:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանի ԱԳՆ-ն` ՀՀ-ին ներկայացրած խաղաղության պայմանագրի առաջարկների մասին
Բաքուն խաղաղության պայմանագրի վերաբերյալ առաջարկներ է ներկայացրել Երևանին 15 օր առաջ, հաղորդում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի...
ՀՐԱՏԱՊ. ԱԺ-ն Սեյրան Օհանյանին զրկեց անձեռնմխելիությունից
ՀՀ Ազգային ժողովը «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին զրկեց անձեռնմխելիությունից։ Քվեարկությանը մասնակցեց մ...
«Նրանք մեզ հետ են այնպես, ինչպես մենք էինք մեր եղբայրների կողքին՝ Ղարաբաղյան պատերազմում». Էրդողանը` Ադրբեջանի մասին
Էրդողանը շնորհակալություն է հայտնել Ալիևին և ադրբեջանցի ժողովրդին՝ օգնության համար։ Այդ մասին Թուրքիայի նախագահը հայտարա...
ԵՄ դիտորդների թվում ֆրանսիացի ժանդարմներ կլինեն. Civilnet
Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր, Ֆրանսիայի՝ Եվրոպական հարցերի նախկին նախարար Նատալի Լուազոն ՍիվիլՆեթի հետ զրույցում...