Արևմուտքը Կիևին F-16 կործանիչներ չի մատակարարի
Արևմուտքը չի ցանկանում Ուկրաինային մատակարարել F-16 կործանիչներ՝ ցամաքային զենիթահրթիռային համակարգերի ռուսական ցանցի պատճառով, գրում է The Spectator-ը։
«Ուկրաինական շփման գծի երկինքը ծածկված է ռուսական հակաօդային պաշտպանության բազմաթիվ «շերտերով»՝ հայտնի S-400 Triumph հակաօդային պաշտպանության համակարգով»,- ասվում է գրառման մեջ։
Վլադիմիր Զելենսկին Արևմուտքից խնդրել է, որպեսզի ինքնաթիռներ և հեռահար հրթիռներ ուղարկի, սակայն ԱՄՆ վարչակազմի որոշ ներկայացուցիչներ լոբբինգ են իրականացրել Ուկրաինայի զինված ուժերին F-16 կործանիչների տրամադրման համար։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ընդհակառակը, թույլատրել է ռազմական ինքնաթիռներ մատակարարել Ուկրաինային։
Հաղորդվում է, որ այժմ Փարիզն ուսումնասիրում է Կիևի իշխանությունների խնդրանքը՝ ուկրաինացի օդաչուների վերապատրաստման վերաբերյալ։
Ռուսաստանը ՆԱՏՕ-ի երկրներին նոտա է հղել անցյալ տարվա գարնանը՝ Ուկրաինային զենք մատակարարելու պատճառով։ Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ Ուկրաինայի համար զենք պարունակող ցանկացած բեռ կդառնա օրինական թիրախ Ռուսաստանի օդատիեզերական ուժերի համար։
Նմանատիպ հոդվածներ
Փորձում են ճանապարհներն ապաշրջափակելու գինը մեզ համար ավելացնել. Նիկոլ Փաշինյան
Տարածաշրջանում կոմունիկացիաների բացումը, մասնավորապես Հայաստան-Ադրբեջան երկաթուղու և ավտոճանապարհների բացումն էականորեն...
ՊՆ նախկին նախարար Վիգեն Սարգսյանի նկատմամբ ևս հարուցվել է քրեական հետապնդում
2016-2018 թվականների ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Վ.Ս.-ն 2018 թվականի հունվարին Նախարարության հ...
Դատարանը բավարարել է ՀՀ ՊՆ նախկին նախարար Վիգեն Սարգսյանին կալանավորելու միջնորդությունը
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանին կալանավորելու միջնոր...
Միրզոյանի հայտարարությունը՝ Չավուշօղլուի հետ հանդիպումից հետո
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի մամուլի համար հայտարարությունը Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպման արդ...