ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հրապարակվել են չինական հետախուզական աերոստատի խոցման կադրերը. Չինաստանից արձագանքել են
Չինաստանը բողոք է հղել ԱՄՆ-ին՝ իրեն պատկանող աերոստատի ոչնչացման համար։ Այս մասին հայտնում են միջազգային լրատվականները:
Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ սարքավորումը եղել է քաղաքացիական, և որ Պեկինը «իրավունք կվերապահի իրեն հետագա անհրաժեշտ արձագանքի և վճռականորեն կպաշտպանի իր օրինական իրավունքներն ու շահերը»:
Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը հայտարարել է, որ Չինական խոցված օդապարիկը օգտագործվում էր ԱՄՆ ռազմավարական թիրախները լրտեսելու համար:
ԱՄՆ զինվորականները չինական օդապարիկը խոցել են օգտագործելով F-22 կործանիչից արձակված AIM-9X հրթիռը։ Ոչնչացված օբյեկտը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո առաջին օտարերկրյա մարմինն էր, որը ԱՄՆ-ն խոցեց իր տարածքում:
ԱՄՆ-ը կարծում է, որ կա չինական երրորդ հետախուզական օդապարիկ։ Կոլումբիայի ռազմաօդային ուժերը հայտնել են, որ այն նկատել են իրենց տարածքում փետրվարի 2-ին:
Պենտագոնից հայտնում են, որ շարունակում են խոցված սարքի բեկորների հավաքման աշխատանքները:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ո՞վ եք, արա դուք, եկել դատավարություն եք անում». Արսենյանի կոշտ ելույթը ԱԺ-ում լարեց իրավիճակը
Ուզում էի լսել քաղաքական տեսակետ, բայց լսեցի վռնդվածների կողմից վռնդելու հոխորտանք։ Ինչի՞ մասին եք խոսում, այս ի՞նչ ապառ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «ՀՀ-ն տասնյակ տարիներ օկուպացրել էր Ադրբեջանի 7 շրջանները». Լավրով
Երբ Հայաստանն ու Ադրբեջանը շարունակում են ուղիներ փնտրել Կովկասում իրավիճակի հանդարտեցման վերաբերյալ, ՀԱՊԿ-ը նույնպես պա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բաց քննարկումների ժամանակ ուզում են մարդկանց ցույց տալ, թե իրենք «ամենակռուտոյ» տեղեքն են. Քոչարյանը` ընդդիմադիրների մասին
Այսօր ԱԺ-ում «Հայաստան» խմբակցությունը նախաձեռնել էր փակ քննարկում, որին մասնակցել է նաև «Քաղաքացիական պայմանագիր»-ը, ՀՀ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. 90 մլն-անոց Թուրքիայի վրա՞ հարձակվենք, մենք ուզում ենք մեր «յորղանի գյորա» խնդիրը լուծել. Սիմոնյան
Մենք հիմա ուզում ենք Հայաստանի անվտանգությունն ապահովել, երբ ասում եք՝ Թուրքիան թշնամի է, թե թշնամի չէ, երեկ դրան պարոն...