Հայաստան-Ադրբեջան պատերազմից հետո խաղաղության և կայունության համար կարևոր հնարավորություն է ի հայտ եկել
Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն Արգենտինայի իր պաշտոնակցի հետ Ստամբուլում համատեղ մամուլի ասուլիս է տվել, որի ժամանակ անդրադարձել է ներքոնշյալ հարցին, փոխանցում է Ermenihaber-ը։
«Կովկասում Հայաստան-Ադրբեջան պատերազմից հետո խաղաղության և կայունության համար կարևոր հնարավորություն է ի հայտ եկել։ Այս հարցում արվող քայլերի, Թուրքիա- Հայաստան, Հայաստան-Ադրբեջան կարգավորման քայլերի մասին նույնպես այսօր մեր հանդիպմանը տեղեկատվություն եմ փոխանցել արգենտինացի իմ գործընկերոջը»,- նշել է նա։
Ըստ Չավուշօղլուի՝ իրենց նպատակն այն է, որ Հարավային Կովկասը ևս լինի կայունության և զարգացման տարածաշրջան։ Եվ իբր դրա համար Թուրքիա և Ադրբեջանն անկեղծ քայլեր են անում, դեռ մի բան էլ այդ հարցում քաջալերում են Հայաստանին։
«Ես հավատում եմ, որ Հարավային Կովկասն առաջիկայում լինելու է մի տարածաշրջան, որտեղ խոսվելու է զարգացման, կայունության և խաղաղության մասին»,- եզրափակել է Թուրքիայի արտգործնախարարը։
Նմանատիպ հոդվածներ
Բայդենն առաջարկել է Ուկրաինայի տարածքի մոտ 20%-ը տալ ՌԴ-ին. Neue Zürcher Zeitung
ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Ուիլյամ Բերնսը հունվարի կեսերին խաղաղության ծրագիր է առաջարկել Կիևին և Մ...
Ադրբեջանն ու Իրանը մոտենում են ռազմական հակամարտությանը․ Silk Road Briefing
Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա վերջերս տեղի ունեցած «ահաբեկչական» հարձակումը, որի հետեւանքով զոհվել են դեսպանատան աշ...
Քերոբյանը՝ Թուրքիայի հետ սահմանի բացման մասին
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը վստահ է՝ եթե աշխարհաքաղաքական հանգամանքները հօգուտ Հայաստանի դասավորվեն, և Թուրքի...
ԱՄՆ-ն առաջին անգամ առգրավվել է ռուս գործարարի ավելի քան 5 միլիոն դոլարն ու փոխանցել Ուկրաինային․ CNN
ԱՄՆ-ն առաջին անգամ Ուկրաինային է փոխանցել ռուս գործարարից առգրավված միջոցները: Այս մասին տեղեկացնում է CNN-ը։ ԱՄՆ-ն ռուս...