ԱՄՆ-ն առաջին անգամ առգրավվել է ռուս գործարարի ավելի քան 5 միլիոն դոլարն ու փոխանցել Ուկրաինային․ CNN
ԱՄՆ-ն առաջին անգամ Ուկրաինային է փոխանցել ռուս գործարարից առգրավված միջոցները: Այս մասին տեղեկացնում է CNN-ը։ ԱՄՆ-ն ռուս գործարար Կոնստանտին Մալոֆեևից առգրավվել է ավելի քան հինգ միլիոն դոլար և փոխանցել Ուկրաինայի կարիքների համար, հայտնում է CNN-ը՝ հղում անելով ԱՄՆ արդարադատության նախարար Մերիկ Գարլանդին և նրա ուկրաինացի գործընկեր Անդրեյ Կոստինին։
Սա առաջին դեպքն է, երբ ԱՄՆ իշխանությունները բռնագրավում են պատժամիջոցների տակ գտնվող ռուսների ակտիվները, և առաջին անգամն է, որ այդ միջոցներն ուղարկվում են Ուկրաինային օգնելու համար։
«Ես հավանություն եմ տվել բռնագրավված ռուսական ակտիվների առաջին փոխանցմանը Ուկրաինայում օգտագործելու համար»,- Գարլանդի խոսքը մեջբերում է CNN-ը։
Այս հայտարարությունը հաստատել է նրա ուկրաինացի գործընկերը։ Միջոցներն, ըստ նրա, ուղղվելու են երկրի վերականգնմանը։ Խոսքը գումարի մասին է, որը պահվել է Sunflower Bank-ում Մալոֆեեւի հաշվեհամարին։
Ըստ լրատվամիջոցի՝ նա հայտնվեց ԱՄՆ պատժամիջոցների տակ 2014-ին, այնուհետև կրկին 2022-ի ապրիլին գործողությունների համար որոնք ուղղված էին Ուկրաինայի ինքնիշխանությունն ու ամբողջականությունը խաթարելուն:
Նմանատիպ հոդվածներ
Բայդենն առաջարկել է Ուկրաինայի տարածքի մոտ 20%-ը տալ ՌԴ-ին. Neue Zürcher Zeitung
ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Ուիլյամ Բերնսը հունվարի կեսերին խաղաղության ծրագիր է առաջարկել Կիևին և Մ...
Ադրբեջանն ու Իրանը մոտենում են ռազմական հակամարտությանը․ Silk Road Briefing
Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա վերջերս տեղի ունեցած «ահաբեկչական» հարձակումը, որի հետեւանքով զոհվել են դեսպանատան աշ...
Քերոբյանը՝ Թուրքիայի հետ սահմանի բացման մասին
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը վստահ է՝ եթե աշխարհաքաղաքական հանգամանքները հօգուտ Հայաստանի դասավորվեն, և Թուրքի...
Մեր աջակցությունն արտահայտվել է ամենաբարձր մակարդակով․ Ֆրանսիայից՝ հայ-ադրբեջանական կոնֆլիկտի մասին
Այսօր մենք չափազանց մտահոգված ենք Լաչինի միջանցքի շրջափակմամբ, մենք անընդհատ պահանջում ենք, որ այդ միջանցքը ապաշրջափակվի...