Գերմանիայի դեսպանը տարբեր երկրների այլ գործընկերների հետ կանչվել է Թուրքիայի ԱԳՆ
Թուրքիայի արտգործնախարարություն կանչված տարբեր երկրների դիվանագետների թվում է նաև այդ երկրում Գերմանիայի դեսպանը։ Այս մասին լրագրողներին հայտնել է Գերմանիայի ԱԳՆ ներկայացուցիչ Անդրեա Զասեն։
«Ես կարող եմ հաստատել, որ մեր դեսպանը տարբեր երկրների այլ գործընկերների հետ կանչվել է Թուրքիայի ԱԳՆ՝ զրույցի», - ճեպազրույցում ասել է Զասեն։
Ըստ նրա` կանչի պատճառը ահաբեկչությունների լուրերից հետո Ստամբուլում Գերմանիայի գլխավոր հյուպատոսության փակվելն է։
Թուրքիայի այլ քաղաքներում տեղակայված գերմանական դիվանագիտական ներկայացուցչությունները չեն փակվել, ասել է նա։
Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, մեկնաբանելով Ստամբուլում արևմտյան մի շարք երկրների հյուպատոսությունների փակման հետ կապված իրավիճակը, ասել էր, որ դժվար է այդ երկրներին դաշնակիցներ և բարեկամներ անվանել։
Իսկ Ստամբուլում Շվեդիայի, Նիդեռլանդների, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Շվեյցարիայի և Գերմանիայի գլխավոր հյուպատոսությունները հայտարարել են` դադարեցրել են այցելուներ ընդունել քաղաքի կենտրոնում ահաբեկչական հարձակումների սպառնալիքի պատճառով։
Նմանատիպ հոդվածներ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ մեկնել է Ղազախստան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ փետրվարի 2-3-ն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետությու...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Փաշինյանը Ալմաթիում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ղազախստանի Ալմաթի քաղաքում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստին: Եվր...
Ադրբեջանը պատասխանատվության պետք է ենթարկվի` հայ ժողովրդի դեմ ագրեսիայի համար. ԱՄՆ կոնգրեսականը խոստացել է քայլեր ձեռնարկել
Լաչինի միջանցքի շրջափակման շարունակման դեպքում հումանիտար աղետի վտանգ կարող է առաջանալ: ԱՄՆ Կոնգրեսում նման մտահոգությու...
Լաչինի միջանցքի բաց լինելու մասին տեղեկությունները կեղծ են
Լաչինի միջանցքի բաց լինելու մասին տեղեկությունները սուտ են: Ֆեյսբուքյան որոշ օգտատերեր տեղեկություններ են տարածում, թե Լ...