Քաղաքականություն

Բլինքենը կհետաձգի այցը Չինաստան` լրտեսական օդապարիկի պատճառով

Բլինքենը կհետաձգի այցը Չինաստան` լրտեսական օդապարիկի պատճառով
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կհետաձգի իր այցը Չինաստան՝ լրտեսական օդապարիկի հետ կապված իրավիճակի պատճառով: Այս մասին հայտնում է ABC News-ը։ «Բլինքենը կհետաձգի իր առաջիկա այցը Պեկին, որը նախապես…

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կհետաձգի իր այցը Չինաստան՝ լրտեսական օդապարիկի հետ կապված իրավիճակի պատճառով: Այս մասին հայտնում է ABC News-ը։

 

«Բլինքենը կհետաձգի իր առաջիկա այցը Պեկին, որը նախապես ծրագրված էր հաջորդ շաբաթ»,- հայտնել է հեռուստաալիքը՝ վկայակոչելով անանուն պաշտոնյային։
 

Հեռուստաալիքի աղբյուրը մանրամասնել է, որ Բլինքենը չի ցանկանում չեղարկել այցը` իրավիճակը «չուռճացնելու» համար, բայց նաև չի ցանկանում, որ օդապարիկի թեման գերիշխի առաջիկա բանակցություններում։

 

Հիշեցնենք, որ Financial Times-ը ավելի վաղ հայտնել էր, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հաջորդ շաբաթ Պեկին կատարելիք այցի ընթացքում պետք է հանդիպեր Չինաստանի նախագահ Սի Ծինփինին: 

 

Նմանատիպ հոդվածներ

Երուսաղեմում հայերի վրա հարձակումներն իրականացրել են ծայրահեղականները. Հայաստանում Իսրայելի դեսպանը` Երուսաղեմի դեպքերի մասին

Երուսաղեմում հայերի և Հայոց պատրիարքարանի վրա հարձակումներն իրականացվել են մի քանի ծայրահեղականների կողմից, որոնք ոչ մի...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250