Վուչիչը նշել է այն պայմանը, որի դեպքում կաջակցի Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին
Սերբիայի իշխանությունները չեն աջակցի Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին, քանի դեռ երկրի կենսական շահերը սպառնալիքի տակ չեն հայտնվել, ռազմական չեզոքությունը Բելգրադի պաշտոնական քաղաքականությունն է, հայտարարել Է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը: Տեղկատվությունը փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
Վուչիչն այսպիսով պատասխանել է «Միասին հանուն Սերբիայի» կուսակցության առաջնորդ Նեբոյշա Զելենովիչի կոչին՝ աջակցել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին և նշել, որ Բելգրադն արդեն 350 օր է, ինչ հրաժարվում է դրանցից:
«Մենք չենք փոխի մեր քաղաքականությունը, Սերբիան չի հրաժարվի դրանից, եթե միայն սպառնալիքի տակ չհայտնվեն մեր երկրի կենսական շահերը։ Իսկ ես իրավիճակն այնպես եմ գնահատում, որ նրանք դեռ վտանգի տակ չեն։ Երբ հայտնվեն, չեմ վնասի նրանց հանուն որեւէ այլ երկրի», - հայտարարել Է Վուչիչը խորհրդարանականներին։
Նա հավելել է, որ պետք է լավ հարաբերություններ պահպանել ՉԺՀ-ի եւ ՌԴ-ի հետ:
Նմանատիպ հոդվածներ
«Եթե մեր հայ ընկերները դեռ հետաքրքրված են դրանով, ապա առաքելությունը կարող է տեղակայվել ընդամենը 1-2 օրվա ընթացքում». Լավրով
Հայաստանում ՀԱՊԿ առաքելություն տեղակայելու Ռուսաստանի առաջարկը դեռ արդիական է, եթե Հայաստանը դեռ շահագրգռված է, առաքելու...
«Հայաստանը պատրաստ է օգնություն ցուցաբերել». Փաշինյանը` Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժի մասին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած ուժգին երկրաշարժին: «Վշտացած եմ Թուրքիայո...
«Չենք դուրս գալու մեր հայրենիքից՝ անկախ դժվարություններից»․ Ռուբեն Վարդանյան
Արցախի Հանրապետության պետական նախարար, Օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանը շարունակել է համայնքային այցերը և այսօր հանդ...
«Ալիևը սպառնում է ոչ միայն Հայաստանին ու Արցախին, այլև տարածքային պահանջներ է հայտնում Իրանին»․ Ռուբեն Վարդանյան
Վստահ եմ, որ Իրանը ակտիվորեն իր դերը կխաղա տարածաշրջանում իրական խաղաղության հաստատման գործում: Արցախի պետնախարար Ռուբեն...