Փորձ է արվում մեղք բարդել հաղթած բանակի գեներալի վրա. Արծվիկ Մինասյան
Աբսուրդ է այն, որ քննարկվելու է Սեյրան Օհանյանի հարցը ու ներկայացվել է մի միջնորդություն, որին ինքը փաստորեն իրավունք չունի ծանոթանալու։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, անդրադառնալով Գլխավոր դատախազի կողմից Սեյրան Օհանյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ ԱԺ նախագահին ուղարկված միջնորդությանը, ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
«Թե ինչու է գաղտնի, այդ որոշումը կայացնողը քննչական մարմիններն են ու ԱԱԾ-ն։ Սա հերթական դեպքերից մեկն է, որտեղ փորձ է արվում մեղք բարդել հաղթած բանակի գեներալի, նախկին ՊՆ նախարարի վրա։ Սա ակնհայտ, ոչ միայն իրավական առումով անգրագիտություն է, նաև քաղաքական առումով ուղղորդված քայլ։ Եթե այս գործի միայն քրեաիրավական մասը նայենք, ապա մեղադրանքը չի բավարարում նույնիսկ նվազագույն պահանջներին»,- ասաց Մինասյանը։
Նա աբսուրդ որակեց Սեյրան Օհանյանին առաջադրված մեղադրանքը։
Խոսելով Արմեն Չարչյանի դեմ հարուցված քրեական վարույթից, Մինասյանը այն ևս իրավական առումով անգրագիտություն որակեց՝ համարելով հստակ քաղաքական ուղղորդում ունեցող գործ։
«Այն կապված է՝ «Հաց բերողի» գործի հետ, որ իբր թե կեղծ բժշկական եզրակացություն է տվել։ Արմեն Չարչյանը եղել է փորձագետներից մեկը, շարժվել է կարգավորումների համաձայն և քննիչի տված հանձնարարականների շրջանակներում։ Այդ գործին, որ ծանոթանում ես, որևէ մեկը չկա, միայն Չարչյանն է, ամբողջ գործի մեջ նա այն սև կերպար է, որի եզրակացությունը իբր պատճառ է դարձել նման ծանր հետևանքի»,- ասաց Արծվիկ Մինասյանը։
Oգտագործված լուսանկարը` Sputnik Արմենիայի
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանը դեմ է արտահայտվել ՀԱՊԿ ԽՎ-ի և թյուրքական պետությունների ԽՎ-ի միջև պաշտոնական հարաբերություններին
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ՀԱՊԿ ԽՎ քաղաքական հարցերով եւ միջազգային համագործակցության հանձնաժողովի նախագահ, հայկական պատվիր...
Ստամբուլում Բրիտանիայի և Գերմանիայի հյուպատոսությունները որոշել են դադարեցնել իրենց աշխատանքը
Ստամբուլում տեղակայված բրիտանական և գերմանական հյուպատոսությունների ներկայացուցիչները, անվտանգության նկատառումներից ելնե...
«Բաքվի դեմ պատժամիջոցներ չեն քննարկվում, մի սպասեք». հասարակական-քաղաքական գործիչը` ԵՄ-ի մասին
Հասարակական-քաղաքական գործիչ Արթուր Թովմասյանի գրառումը. «Երեկ Ժոզեպ Բորելը հայտարարեց, որ Բաքվի դեմ պատժամիջոցներ չեն ք...
Ադրբեջանի նպատակը հստակ է. ԱՄՆ կոնգրեսականը` Լաչինի միջանցքի արգելափակման մասին
ԱՄՆ վարչակազմը պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկի Լաչինի միջանցքի արգելափակմանը վերջ դնելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամ...