Քաղաքականություն

ՆԱՏՕ-ն ստիպված կլինի ընտրել` կամ Թուրքիա, կամ Շվեդիա ու Ֆինլանդիա. ՆԱՏՕ-ի ուժերի նախկին հրամանատար

ՆԱՏՕ-ն ստիպված կլինի ընտրել` կամ Թուրքիա, կամ Շվեդիա ու Ֆինլանդիա. ՆԱՏՕ-ի ուժերի նախկին հրամանատար
ՆԱՏՕ-ի ուժերի նախկին հրամանատար Ջեյմս Ստավիրդիսն անդրադարձել է Թուրքիայի և Շվեդիայի ու Ֆինլանդիայի միջև շարունակվող լարվածությանը, գրում է Ermenihaber-ը: Թուրքիան շարունակում է սպառնալ երկու…

ՆԱՏՕ-ի ուժերի նախկին հրամանատար Ջեյմս Ստավիրդիսն անդրադարձել է Թուրքիայի և Շվեդիայի ու Ֆինլանդիայի միջև շարունակվող լարվածությանը, գրում է Ermenihaber-ը: Թուրքիան շարունակում է սպառնալ երկու սկանդինավյան երկրներին՝ նշելով, որ իր համաձայնությունը չի տա նրանց անդամակցությանը ՆԱՏՕ-ին, եթե չկատարվեն իր պահանջները:

 

Ավելի վաղ էլ Էրդողանը առաջ էր քաշել նոր թեզ, ըստ որի, եթե Ֆինլանդիան ցանկանում է ՆԱՏՕ-ի անդամ դառնալ, ապա պիտի իր հայտն առանձնացնի Շվեդիայից: Հայտնի է, որ սկանդինավյան երկրները միասին են ցանկանում դառնալ ՆԱՏՕ-ի անդամ:

Նախկին հրամանատարը զգուշացրել է, որ, եթե Թուրքիան շարունակի նման պահվածքը, ապա ՆԱՏՕ-ն ստիպված կլինի ընտրության առջև կանգնել. կամ Թուրքիա, կամ Շվեդիա ու Ֆինլանդիա: 

 

 

Նմանատիպ հոդվածներ

Ադրբեջանը պատասխանատվության պետք է ենթարկվի` հայ ժողովրդի դեմ ագրեսիայի համար. ԱՄՆ կոնգրեսականը խոստացել է քայլեր ձեռնարկել

Լաչինի միջանցքի շրջափակման շարունակման դեպքում հումանիտար աղետի վտանգ կարող է առաջանալ: ԱՄՆ Կոնգրեսում նման մտահոգությու...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250