«Մոլդովան հստակ ընտրել է իր ապագան». Մոլդովայի պատասխանը` Լավրովին
Ռուսական կողմի հայտարարությունն այն մասին, որ Մոլդովան կարող է «երկրորդ Ուկրաինա» դառնալ, չի համապատասխանում իրականությանը, հայտարարել է Մոլդովայի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Դանիել Վոդեն: Տեղեկատվությունը փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
«Կտրականապես մերժում ենք ռուսական դիվանագիտության ղեկավարի հայտարարությունները, որոնք չեն համապատասխանում իրականությանը եւ ռուսական դիվանագիտության արդեն հայտնի սպառնալից հռետորաբանության մաս են կազմում։ Մոլդովան հստակ ընտրել է իր ապագան, և այդ ապագան ազատ աշխարհի մի մասն է», - հայտարարել է Վոդեն լրագրողների հետ զրույցում։ Նա հավելել է, որ Մոլդովան ընտրել է Եվրոպական ինտեգրման ուղին, որին աջակցում է նաև հանրապետության բնակչությանը։
Հիշեցնենք` Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Արևմուտքն «հաջորդ Ուկրաինայի» դերի համար այժմ «դիտարկում է» Մոլդովային, նրա նախագահ Մայա Սանդուն պատրաստ է գրեթե ամեն ինչի: