Հասարակություն

Մատնահարդարի մոտ ինտենսիվ կերպով կգնան, բայց բժշկի՝ ոչ. Ուռուցքաբանության ազգային կենտրոնի փոխտնօրեն

Մատնահարդարի մոտ ինտենսիվ կերպով կգնան, բայց բժշկի՝ ոչ. Ուռուցքաբանության ազգային կենտրոնի փոխտնօրեն

 Ինչպես աշխարհի շատ երկրներում, Հայաստանում ևս նկատվում է ուռուցքային հիվանդությունների աճի ու դրանց երիտասարդացման միտում:

Հրավիրված ասուլիսում ՀՀ ԱՆ Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի փոխտնօրեն, ուռուցքաբան- վիրաբույժ Արթուր Ավետիսյանը նշեց, որ Հայաստանում կանանց շրջանում ամենատարածվածը կրծքագեղձի քաղցկեղն է, տղամարդկանց շրջանում՝ թոքի: Երկու դեպքում էր տարեկան 1300-ից ավելի նոր դեպք է գրանցվում: 

«Հիվանդությունների աճը պայմանավորված է տարբեր գործոններով. կյանքի տեմպն է փոխվել, խնդիր է դարձել սննդի որակը, կյանքի տևողությունն է երկարել: Ինչ վերաբերում է բուժառուների կողմից ավելի հաճախ մասնագետներին դիմելուն, կանխարգելիչ ստուգումներ անելուն, ապա նախորդ տարիների համեմատ որոշակի ակտիվություն կա, սակայն այդ տեսանկյունից դիմելիության ցուցանիշները գոհացնող չեն»,- ասաց մասնագետը: 

Նա իր մտահոգությունը հայտնեց այն առնչությամբ, որ շատ են դեպքերը, երբ բուժառուն դիմում է ուշացած, հիվանդության բարդ փուլում: Ըստ մասնագետի՝ շատերը, պատկերավոր ասած, արյունահոսող վերքերով են գնում բժշկի: 

«Հաճախ կանայք ամեն շաբաթ գրանցվում են մատնահարդարի մոտ: Ու այդպես ամբողջ տարի: Երբ հարցնես, թե վերջին անգամ երբ ես ստուգվել բժշկի մոտ, պատասխանը չի կարողանա տալ: Ավելին, բորբոքված կարող են ասել, որ դա վճարովի է: Նախ, չեմ կարծում, որ մատնահարդարի մոտ գնալն անվճար է, երկրորդն էլ՝ բազմաթիվ անվճար հետազոտման ծրագրեր կան»,- ասաց Արթուր Ավետիսյանը:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250