
ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է «Եվրաեռյակի» սպառանլիքները Իրանի հասեցին

Ռուսաստանի ԱԳՆ-ը մեկնաբանել են իրանական գործարքի միջնորդ երեք եվրոպական երկրների սպառնալիքը՝ վերականգնել մինչև 2015 թվականը Իրանի նկատմամբ գործող ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կոշտ պատժամիջոցները, եթե Թեհրանը մինչև օգոստոսի 31-ը էական զիջումների չգնա միջուկային ծրագրի հարցում։ Գրում է «Коммерсантъ» պարբերականը։
«Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի՝ Իրանի նկատմամբ նախկինում չեղարկված ՄԱԿ-ի պատժամիջոցների վերականգնման մեխանիզմը գործի դնելու սպառնալիքները լուրջ ապակայունացնող գործոն են,-հայտնել են Ռուսաստանի ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտում։
Եվրոպացիները հանդես են գալիս դիվանագիտության և բանակցությունների օգտին, սակայն նրանց պահվածքը հեռացնում է նման հեռանկարը և ստիպում կասկածել իրենց բարձրացրած հարցերն ըստ էության կարգավորելու նրանց շահագրգռվածությանը։
«Պետք է վերադառնալ դիվանագիտությանը և այդ հիմքի վրա պայմանավորվել ցանկացած կասկած և նախապաշարմունք իրանական խաղաղ ատոմի նկատմամբ վերացնելու հնարավոր ուղիների շուրջ՝ միջազգային իրավունքի հիման վրա և պատշաճ կերպով հաշվի առնելով Իրանի Իսլամական Հանրապետության շահերը, ներառյալ՝ միջազգային հսկողության ներքո քաղաքացիական կարիքների համար ուրանի հարստացման նրա իրավունքը։ Հենց դրա վրա արժեր այժմ կենտրոնացնել բոլոր ջանքերը», — ընդգծել են գերատեսչությունում։