Իսրայելի ագրեսիան տարածվում է նաև Գազայից այն կողմ․ Արաղչի
Ջիդդայում ԻՀԿ-ի արտակարգ նախարարական նիստից առաջ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաքչին «Մեծ Իսրայելի» նկրտումները որակել է որպես տարածաշրջանային անվտանգության և համաշխարհային խաղաղության համար լուրջ սպառնալիք՝ կոչ անելով վճռական գործողություններ ձեռնարկել ցեղասպանությունն ու օկուպացիան դադարեցնելու համար։
Արաբական թերթում հրապարակված հոդվածում Իրանի արտաքին գործերի նախարարը զգուշացրել է սիոնիստական ռեժիմի այսպես կոչված «Մեծ Իսրայելի» նկրտումների կողմից իսլամական աշխարհին և միջազգային խաղաղությանը սպառնացող գոյաբանական սպառնալիքի մասին։
Նա Իսրայելի գործողությունները Գազայում որակել է որպես կանխամտածված և կազմակերպված ցեղասպանություն, որը ներառում է կանանց և երեխաների զանգվածային սպանություններ, հարկադիր տեղահանություն, սով և քաղաքացիական ենթակառուցվածքների ոչնչացում։ Արաքչին ընդգծում է, որ սա ժամանակավոր ռազմական բախում կամ սովորական մարդասիրական ճգնաժամ չէ, այլ էթնիկ զտումների համակարգված արշավ, որն իրականացվում է արևմտյան տերությունների, մասնավորապես՝ Միացյալ Նահանգների լռության և անգործության ներքո։
Նա նաև ընդգծել է, որ Իսրայելի ագրեսիան տարածվում է Գազայից այն կողմ՝ հղում անելով Արևմտյան ափին բնակավայրերի ընդլայնմանը, Լիբանանի և Սիրիայի վրա հարձակումներին, Եմենի գործերին միջամտությանը և Իրանում վերջերս տեղի ունեցած ռազմական գործողություններին, որոնք, նրա խոսքով, սպանել են ավելի քան հազար իրանցի։
Նմանատիպ հոդվածներ
Էսօրվա ՀՀ Սահամանդրությունն էնքան ատելի ա ժողովրդի համար․ Փաշինյան
Այն փաստը, որ իշխանությունը հայտարարել է, որ գործ չունի դատական համակարգի հետ, Հայաստանում և Հայաստանի տարածքից դուրս գտ...
Հաքան Ֆիդանը և Էնթոնի Բլինքենը հոռախոսազրույց են ունեցել
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։ Այս մասին հայտնել է...
Իրանը պատրաստվում է ամենավատ սցենարին. պաշտոնյա
Իրանի բարձրաստիճան պաշտոնյան Reuters-ին ասել է, որ Իրանը ԱՄՆ-ի ցանկացած հարձակում՝ սահմանափակ թե լայնածավալ, կդիտարկի որ...
Փաշինյանի խոսքերով ասած՝ ղումարբազությունը շատացել է՝ թվեր. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «2018-ի սեպտեմբերի 20-ին Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստում խոստացավ. «Եթե մեր տնտեսութ...