Կովկասը պատմականորեն Իրանի համար անվտանգության ռազմավարական բուֆեր է․ Վելայաթի

Կովկասը պատմականորեն Իրանի համար անվտանգության ռազմավարական բուֆերի դեր է կատարել, X սոցիալական ցանցում գրել է Իրանի գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին։


Ինչպես նշել է Իրանի գերագույն առաջնորդի ավագ խորհրդականը, Կովկասն այդ դերը կատարել է դեռևս Աքեմենյանների դինաստիայի պարսից արքա Կյուրոս Մեծի ժամանակներից։


Նա նաև ընդգծել է, որ, ըստ հույն պատմիչ և աշխարհագրագետ Հերոդոտոսի աշխատությունների, Կյուրոսը Կովկասյան տարածաշրջանում ամրություններ է կառուցել՝ Իրանը քոչվոր ցեղերի արշավանքներից պաշտպանելու համար՝ դրանով իսկ ամրապնդելով այս տարածաշրջանի՝ որպես պաշտպանական սահմանի անփոփոխ դերը։


Օգոստոսի 9-ին Tasnim-ին տված հարցազրույցում Վելայաթին մերժել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» գաղափարը, որը կոչված է Ադրբեջանը Նախիջևանին կապելուն՝ նախազգուշացնելով, որ միջանցքի կառուցման ծրագրի իրականացումը վտանգի տակ կդնի Հարավային Կովկասի անվտանգությունը։


Նա նաև ընդգծել է, որ Իրանը կխոչընդոտի Կովկասյան տարածաշրջանում ամերիկյան միջանցքի ստեղծմանը՝ անկախ նրանից՝ Մոսկվան կմիանա Թեհրանին, թե ոչ։

Քաղաքականություն