«Կոչ ենք անում անհապաղ դադարեցնել Սաակաշվիլիին ծաղրելը և նրան հանձնել Ուկրաինային». Ուկրաինայի ԱԳՆ
Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը անմարդկային է համարում Վրաստանի իշխանությունների վերաբերմունքն այս երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի նկատմամբ և կոչ է անում Թբիլիսիին նրան հանձնել Կիևին։ Ավելի վաղ Սաակաշվիլիի ընտանիքի անդամները և ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության ներկայացուցիչները հայտնել էին, որ առողջական ծանր վիճակի պատճառով Սաակաշվիլին տեղափոխվում է վերակենդանացման բաժանմունք։ Ավելի ուշ Vivamed կլինիկայի տնօրենը, որտեղ քաղաքական գործիչը բուժում է անցնում, հերքել է այս տեղեկությունը։ Տեղեկատվությունը փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
«Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը վճռական բողոք է հայտնում Ուկրաինայի քաղաքացի Միխեիլ Սաակաշվիլիի նկատմամբ անմարդկային վերաբերմունքի կապակցությամբ, որը Վրաստանում պահվում է ճաղերի հետեւում... կոչ ենք անում վրացական իշխանություններին անհապաղ դադարեցնել Միխեիլ Սաակաշվիլիին ծաղրելը եւ նրան հանձնել Ուկրաինային», - ասված է Ուկրաինայի ԱԳՆ կայքում զետեղված հաղորդագրության մեջ:
Գերատեսչությունը նաև կոչ է արել միջազգային կազմակերպություններին "հրապարակավ պաշտպանել Ուկրաինայի քաղաքացուն":
Նմանատիպ հոդվածներ
«Եթե մեր հայ ընկերները դեռ հետաքրքրված են դրանով, ապա առաքելությունը կարող է տեղակայվել ընդամենը 1-2 օրվա ընթացքում». Լավրով
Հայաստանում ՀԱՊԿ առաքելություն տեղակայելու Ռուսաստանի առաջարկը դեռ արդիական է, եթե Հայաստանը դեռ շահագրգռված է, առաքելու...
«Հայաստանը պատրաստ է օգնություն ցուցաբերել». Փաշինյանը` Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժի մասին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած ուժգին երկրաշարժին: «Վշտացած եմ Թուրքիայո...
«Չենք դուրս գալու մեր հայրենիքից՝ անկախ դժվարություններից»․ Ռուբեն Վարդանյան
Արցախի Հանրապետության պետական նախարար, Օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանը շարունակել է համայնքային այցերը և այսօր հանդ...
Հաստատվել է ԵՄ քաղաքացիական առաքելությունը Հայաստանում. մանդատ կունենա 2 տարով
Եվրոպական խորհուրդն այսօր համաձայնություն է ձեռք բերել Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելություն ստեղծել...