Խոշոր խախտումներ են արձանագրեվել ՀՀ Զինված ուժերի ինժեներական պահեստում. նախաձեռնվել է 5 քրեական վարույթ
ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժինը, 2022 թվականի նոյեմբերի 2-ից մինչև 2023 թվականի հունվարի 12-ը, ՀՀ Զինված ուժերի ինժեներական զորքերի վարչության կենտրոնական ինժեներական պահեստում իրականացրել է ուսումնասիրություններ:
Մասնավորապես՝ կատարվել են արտահերթ գույքագրումներ. ստուգվել է նյութական միջոցների ստացման, հաշվառման և հատկացման գործընթացների օրինականությունը և հիմնավորվածությունը. ստուգվել է ՀՀ ԶՈՒ կարիքների համար մատակարարված նյութական միջոցների որակական ցուցանիշների համապատասխանությունը գնման պայմանագրերի տեխնիկական բնութագրերով սահմանված պահանջներին:
Իրականացված համալիր ուսումնասիրությունների արդյունքում արձանագրվել է 93մլն 723հազար 544դրամի պակասորդ և 4 մլն 355հազար 725 դրամի ավելցուկ, հայտնաբերվել են պայմանագրերի տեխնիկական բնութագրերով սահմանված պահանջներին չհամապատասխանող 198 մլն 590հազար 916դրամ ընդհանուր արժեքով նյութական միջոցներ, այդ թվում` ինժեներական տեխնիկաների պահեստամասեր: ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի կողմից իրականացված վերոնշյալ ուսումնասիրությունների արդյունքներով՝ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչություն ներկայացված հաղորդումների հիման վրա նախաձեռնվել է հինգ քրեական վարույթ:
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ-ն իր տարածքում թռչող չինական աերոստատ է խոցել. Reuters
ԱՄՆ-ը շաբաթ օրը չինական աերոստատ է խոցել, երբ այն թռչելիս է եղել երկրի հարավարեւելյան ափով, հայտնում է Reuters-ը՝...
16 զինծառայողի մեղադրանք է առաջադրվել, 6-ը կալանավորվել են. ՔԿ-ն` սեպտեմբերյան ագրեսիայից մանրամասներ է հայտնում
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում ամփոփվել են 2022թ. սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանի կո...
Իրանը հայտնել է` ով է ԱԹՍ-ներով հարձակվել երկրի ՊՆ օբյեկտի վրա
Իրանի Սպահան քաղաքում պաշտպանության նախարարության օբյեկտի դեմ գրոհի նախնական հետաքննությունը ցույց է տվել, որ հարձ...
Որքա՞ն զորք է տեղակայել ՌԴ-ն Ուկրաինայում. Ռեզնիկով թիվ է նշել
Ռուս-ուկրաինական պատերազմի տարելիցի կապակցությամբ ռուսական զորքերը կարող են հարձակում սկսել Ուկրաինայի արևելքում և...